Պաշտոնական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.50
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+0.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2563.00-2.19 COPPER - 9142.00-3.19
LME:  NICKEL - 15897.00-3.05 TIN - 30208.00-4.55
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 2938.00-1.39
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
2014թ. բյուջեի նախագծով նախատեսվում է Նախագահի աշխատակազմի պահպանման ծախսերի ավելացում
30/10/2013 10:26
Կիսվել

2014թ. բյուջեի նախագծով նախատեսվում է Նախագահի աշխատակազմի պահպանման ծախսերի ավելացում

2014 թվականին ՀՀ Նախագահի աշխատակազմի պահպանման ծախսերը կավելանան 6%-ով, ինչը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի պարզաբանմամբ, պայմանավորված է աշխատավարձերի բարձրացմամբ և էներգակիրների սակագների ավելացմամբ: Այդ ծախսերի համար նախատեսված գումարները 236 մլն դրամով կավելացվեն:

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ժամանակ Վիգեն Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ հաջորդ տարի մի շարք հոդվածներով Նախագահի աշխատակազմում նախատեսված են նվազեցումներ. մասնավորապես, 10 մլն դրամով նվազեցված է կապի ծառայությունների համար նախատեսված ծախսը, 35 մլն դրամով նվազեցվելու են այլ ծախսեր, 50 մլն դրամով էլ կպակասեցվեն վարչական օբյեկտների շինարարության և հիմնանորոգման համար նախատեսված ծախսերը:

Միևնույն ժամանակ, 1,6 մլն դրամով ավելացվելու են ՀՀ Կառավարման ակադեմիայի ուսանողներին տրվող կրթաթոշակները: Մնացած հոդվածները կֆինանսավորվեն նախորդ տարվա չափով:

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21