Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ԵՄ-ում գազի և նավթի մատակարարման համար ռիսկեր չեն տեսնում
05/03/2026 12:23
Կիսվել

ԵՄ-ում գազի և նավթի մատակարարման համար ռիսկեր չեն տեսնում

ԵՄ երկրների ներկայացուցիչները կարծում են, որ Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին գազի և նավթի մատակարարման հետ կապված իրավիճակն առայժմ մտահոգիչ չէ: Սա հայտնել է Եվրոպական հանձնաժողովի էներգետիկայի գլխավոր տնօրինությունը։

«Կարծիքների փոխանակման ընթացքում ԵՄ երկրները հայտնել են, որ մատակարարումների անվտանգության համար որևէ անմիջական ռիսկ չեն նկատում», – նշվում է հաղորդագրությունում։

Մարտի 4-ին առանձին անցկացված գազի համակարգման խմբի և նավթի համակարգման խմբի արտահերթ նիստերում Եվրահանձնաժողովը և ԵՄ երկրները քննարկել են Եվրամիությունում գազի և նավթի մատակարարումների անվտանգության ապահովման հարցը։

Փետրվարի 25-ին տեղի ունեցած նավթի համակարգման խմբի նիստից հետո լրացուցիչ պահուստներից նավթ չի վերցվել, և դրանք շարունակում են մնալ բարձր մակարդակի վրա։

«ԵՄ-ում գազապահեստարանների լցվածության մակարդակը մնում է կայուն», – հայտարարել են Եվրահանձնաժողովում։

Հանձնաժողովը կշարունակի հետևել իրավիճակին և պահպանել կանոնավոր կապ ԵՄ երկրների և շուկայի մասնակիցների հետ։ Հորմուզի նեղուցի երկարատև փակման կամ հետագա խափանումների դեպքում ԵՄ-ում նավթի և գազի մատակարարումների անվտանգությունը կվերանայվի:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59