Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
Հունգարիան ԵՄ-ին կոչ է արել վերացնել Ռուսաստանից գազի և նավթի ներմուծման էմբարգոն
10/03/2026 11:55
Կիսվել

Հունգարիան ԵՄ-ին կոչ է արել վերացնել Ռուսաստանից գազի և նավթի ներմուծման էմբարգոն

ԵՄ-ն՝ Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության ֆոնին, որը հանգեցրել է էներգակիրների գների աճին, պետք է վերացնի Ռուսաստանից նավթի և գազի ներմուծման էմբարգոն: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարը:

«Եվրոպան հատկապես խոցելի է, քանի որ ԵՄ-ն արդեն արգելել է ռուսական էներգակիրների ներմուծումը։ Այժմ Մերձավոր Արևելքում հակամարտությունն էլ ավելի է կրճատում համաշխարհային մատակարարումները։ Երբ առաջարկը նվազում է, գներն աճում են։ Հետևաբար Եվրոպան կանգնած է գների կտրուկ աճի վտանգի առաջ», – X-ի իր միկրոբլոգում գրել է հունգարացի պաշտոնյան ցանցում։

Նա նշել է, որ եթե ռուսական էներգառեսուրսների նկատմամբ սահմանված պատժամիջոցները պահպանվեն, դա լուրջ վնաս կհասցնի ԵՄ տնտեսությանը։

«Հիմնական ուշադրությունը պետք է կենտրոնացվի եվրոպացիների շահերի պաշտպանության վրա, ոչ թե գաղափարախոսության», – ընդգծել է Հունգարիայի ԱԳ նախարարը։

Ինչպես հաղորդվում է, 2025 թվականի հոկտեմբերին ԵՄ-ն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը, որը նախատեսում է հեղուկացված բնական գազի գնման արգելք։ Առաջին փուլը կմտնի ուժի մեջ 2026 թվականի ապրիլի 25-ին և կվերաբերի միայն տարեկան պայմանագրերին։ Լիակատար էմբարգոն նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից։

Բացի այդ, ԵՄ-ն ռուսական գազի ներմուծումն արգեող դիրեկտիվ է ընդունել։ Կարճաժամկետ պայմանագրերով LNG-ի ներմուծման արգելքը նույնպես ուժի մեջ կմտնի ապրիլի 25-ից, իսկ խողովակաշարային գազի կարճաժամկետ մատակարարման պայմանագրերի դեպքում՝ 2026 թվականի հունիսի 17-ից։

Եթե խոսքը վերաբերում է խողովակաշարային գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագրին, որը կնքվել է մինչև 2025 թվականի հունիսի 17-ը և չի փոփոխվել, դրա կատարումը թույլատրվում է մինչև 2027 թվականի սեպտեմբերի 30-ը, իսկ եթե դա LNG պայմանագիր է՝ մինչև 2027 թվականի հունվարի 1-ը։

Եվրահանձնաժողովը նաև նախատեսում ` մինչև 2027 թվականի վերջ մշակել օրինագիծ՝ ռուսական նավթի ներմուծումից ամբողջությամբ հրաժարվելու վերաբերյալ։

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9