Տնտեսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.50+0.50
EUR BUY - 433.00-3.00 EUR SELL - 438.50-2.00
OIL:  BRENT - 100.46+15.56 WTI - 94.44+13.84
COMEX:  GOLD - 5167.40-1.19 SILVER - 85.07-3.81
COMEX:  PLATINUM - 2163.30-1.65
LME:  ALUMINIUM - 3385.50-1.76 COPPER - 12954.00+0.72
LME:  NICKEL - 17469.00+0.00 TIN - 50685.00+1.24
LME:  LEAD - 1936.50-0.84 ZINC - 3328.50+0.92
FOREX:  USD/JPY - 159.02+0.54 EUR/GBP - 1.1535-0.80
FOREX:  EUR/USD - 1.1535-0.80 GBP/USD - 1.3366-0.62
STOCKS RUS:  RTSI - 1141.77-0.69
STOCKS US: DOW JONES - 47417.27-0.61 NASDAQ - 22716.14+0.08
STOCKS US: S&P 500 - 6775.80-0.08
STOCKS JAPAN:  NIKKEI - 55025.37+1.43 TOPIX - 3698.85+0.94
STOCKS CHINA:  HANG SENG - 25898.76-0.24 SSEC - 4133.43+0.25
STOCKS EUR:  FTSE100 - 10353.77-0.56 CAC40 - 8041.81-0.19
STOCKS EUR:  DAX - 23640.03-1.37
11/03/2026  CBA:  USD - 377.27-0.14 GBP - 507.31-0.31
11/03/2026  CBA:  EURO - 437.9-1.37
11/03/2026  CBA:  GOLD - 63191+1473 SILVER - 1073.8+61.3
Չինաստանը խստացրել է վառելիքի արտահանման սահմանափակումները
12/03/2026 12:05
Կիսվել

Չինաստանը խստացրել է վառելիքի արտահանման սահմանափակումները

Չինաստանի նավթավերամշակող ընկերությունները սկսել են չեղարկել արդեն համաձայնեցված վառելիքային նավթամթերքների՝ ներառյալ բենզինի և դիզելային վառելիքի արտահանման մատակարարումները: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Անցյալ շաբաթ Չինաստանի իշխանությունները Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին երկրի խոշորագույն նավթավերամշակող ընկերություններին խնդրել էին զերծ մնալ նոր արտահանման պայմանագրեր կնքելուց և գործընկերների հետ քննարկել արդեն համաձայնեցված մատակարարումների չեղարկումը։ Ինչպես նշում է գործակալությունը, այս առաջարկությունները սկզբում դիտվում էին որպես ոչ պարտադիր և թույլ էին տալիս մարտին որոշ առաքումներ իրականացնել։

Սակայն այժմ նավթավերամշակողներին հանձնարարել են դադարեցնել բոլոր թեթև նավթամթերքների արտահանումը, որոնք դեռ չեն անցել մաքսային ձևակերպումները։ Այն բեռները, որոնք մինչև չորեքշաբթի չեն անցել մաքսային ընթացակարգերը, արդեն հնարավոր չէ արտահանել։

Չինաստանի նավթավերամշակող արդյունաբերությունը հիմնականում աշխատում է ներքին շուկայի համար։ Այն հավասարակշռելու նպատակով գործում է վառելիքային նավթամթերքների արտահանման քվոտաների համակարգ։

2026 թվականի համար տրամադրված առաջին քվոտաների փաթեթը կազմել է 19 միլիոն տոննա՝ գրեթե չփոխվելով նախորդ տարվա համեմատ։

11/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.27
-0.14
Եվրո (EUR)
437.9
-1.37
Ռուբլի (RUR)
4.7436
-0.0465
Լարի (GEL)
138.38
+0.76
63191
+1473
Արծաթ
1073.8
+61.3