Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Renault-ը 2026-2030 թվականներին նախատեսում է շուկա հանել 36 մոդել
12/03/2026 15:49
Կիսվել

Renault-ը 2026-2030 թվականներին նախատեսում է շուկա հանել 36 մոդել

Ֆրանսիական Renault ընկերությունը մինչև տասնամյակի ավարտը նախատեսում է շուկա հանել 36 մոդել, նշվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, ընկերությունը եվրոպացի գնորդներին կառաջարկի 22 նոր մոդել (որոնցից 12-ը՝ Renault բրենդի), իսկ 14 մոդել (բոլորը Renault բրենդի) կհանի միջազգային շուկա։ Եվրոպական նոր մոդելներից 16-ը կլինեն էլեկտրամոբիլներ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Renault-ը ցանկանում է առկա լինել համաշխարհային ավտոմոբիլային շուկայի 55%-ում՝ չհաշված ԱՄՆ-ն, Կանադան և Չինաստանը։

Ընկերությունը նախատեսում է մեքենաներում օգտագործվող բաղադրիչների միջին քանակը նվազեցնել 30%-ով, ինչպես նաև արհեստական բանականության կիրառման շնորհիվ գործարաններում կանգերի ժամանակը կրճատել 50%-ով, էներգիայի սպառումը՝ 25%-ով, իսկ արտադրական ծախսերը՝ 20%-ով։

Ռեգո Ինշուրանս

Renault-ը մտադիր է էլեկտրական ավտոմեքենաների ինքնարժեքը նվազեցնել 40%-ով և C դասի մոդելների ընթացքի պաշարը հասցնել մինչև 750 կմ (իսկ երկարացված ընթացքի պաշարով մեքենաների դեպքում՝ մինչև 1.4 հազար կմ)։

Արտադրության, մատակարարման ամբողջ շղթայի, վաճառքի ցանցի և գնորդների մակարդակում ռիսկերի թվային մոնիթորինգի շնորհիվ ընկերությունը նախատեսում է լոգիստիկ ծախսերը կրճատել 30%-ով։

Renault-ը նախատեսում է մեկ ավտոմոդելի մշակման վրա ծախսել երկու տարի և տարեկան արտադրել ավելի քան 300 հազար ավտոմեքենա՝ Nissan, Mitsubishi Motors, Volvo Group, Geely և Ford Motor Company ընկերությունների համար։

Բացի այդ, ֆրանսիական կոնցեռնը հաստատել է միջնաժամկետ կանխատեսումը՝ գործառնական շահութաբերությունը պահելով 5-7% մակարդակում՝ 2025 թվականի 6.3%-ի դիմաց։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08