Տնտեսական

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Էժանացել է միայն շաքարավազը
01/11/2013 14:38
Կիսվել

Էժանացել է միայն շաքարավազը

Հոկտեմբերին հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.3% գնաճ՝ ամսական,  6.3% գնաճ՝ տարեկան կտրվածքով:

Ըստ պաշտոնաան վիճակագրության՝ ամսական կտրվածքով գների առավել զգալի աճ գրանցվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում: Տարեկան կտրվածքով առավել զգալի թանկացել է ձուն:

Միաժամանակ և ամսական, և տարեկան կտրվածքով էժանացել է միայն շաքարավազը:

Այսպես, հոկտեմբերին բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում տարեկան կտրվածքով գրանցվել է 7.2%, ամսական կտրվածքով 4.0% գնաճ: Ձկնամթերքի ապրանքախմբում՝ համապատասխանաբար 6.3% և 1.5% գնաճ, հրուշակեղենի ապրաքախմբում՝ 7.4% և 1.1% գնաճ:

Մսամթերքի ապրանքախմբում տարեկան գնաճը կազմել է 4.4%, ամսական գնաճը՝ 0.5% գնաճ: Կաթնամթերքի ապրանքախմբում՝ համապատասխանաբար 11.9% և 0.5% գնաճ:

Այս տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, մրգի ապրանքախմբում արձանագրվել է 9.5% գնաճ, իսկ նախորդ՝ սեպտեմբեր ամսվա համեմատ`4.1% գնանկում:

Շաքարավազի հանրապետական միջին գինը հաշվետու ամսում, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, նվազել է 15.8%-ով, իսկ այս տարվա սեպտեմբերի համեմատ` 1.3%-ով:

Տարեկան կտրվածքով հանրապետությունում գրանցվել է ձվի 33.5% գնաճ, ամսական կտրվածքով՝ 1.2% գնանկում:

Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում տարեկան գնաճը կազմել է 8.5% գնաճ: Ամսական կտրվածքով գրանցվել է 0.2% գնանկում:

Հոկտեմբերի,ն սեպտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է հացամթերքի`0.1%, այլ մթերքի` 0.1%, սուրճի, թեյի, կակաոյի`0.2%, ոչ ոգելից խմիչքի` 0.2%, ոգելից խմիչքի և ծխախոտի`0.7% գնաճ:

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58