Ֆինանսական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00+0.00
EUR BUY - 429.00+0.00 EUR SELL - 435.00+0.00
OIL:  BRENT - 106.28+2.30 WTI - 100.73+2.05
COMEX:  GOLD - 5001.00-1.02 SILVER - 79.00-2.36
COMEX:  PLATINUM - 2039.20-0.14
LME:  ALUMINIUM - 3439.50-0.51 COPPER - 12780.50-2.01
LME:  NICKEL - 17266.00-2.41 TIN - 47059.00-5.21
LME:  LEAD - 1907.50-1.47 ZINC - 3296.00-0.39
FOREX:  USD/JPY - 159.27-0.28 EUR/GBP - 1.1423+0.06
FOREX:  EUR/USD - 1.1423+0.06 GBP/USD - 1.324+0.14
STOCKS RUS:  RTSI - 1144.30+0.63
STOCKS US: DOW JONES - 46558.47-0.26 NASDAQ - 22105.36-0.93
STOCKS US: S&P 500 - 6632.19-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 53819.61-1.16 TOPIX - 3629.03-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 25465.60-0.98 SSEC - 4095.45-0.81
STOCKS EUR:  FTSE100 - 10261.15-0.43 CAC40 - 7911.53-0.91
STOCKS EUR:  DAX - 23447.29-0.60
13/03/2026  CBA:  USD - 377.54+0.1 GBP - 500.62-4.89
13/03/2026  CBA:  EURO - 432.7-3.55
13/03/2026  CBA:  GOLD - 62270-618 SILVER - 1056.4+10
Աշխարհի կենտրոնական բանկերը պատրաստվում են խստացնել քաղաքականությունը՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնին
16/03/2026 11:54
Կիսվել

Աշխարհի կենտրոնական բանկերը պատրաստվում են խստացնել քաղաքականությունը՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնին

Ասիական և եվրոպական կենտրոնական բանկերի որոշումների վրա կարող է ազդել նավթի գների բարձրացումը, որը սպառնում է գնաճի ցուցանիշի կտրուկ աճով։

Ասիա

Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմի ֆոնին ասիական կենտրոնական բանկերը, հավանաբար, կխստացնեն դրամավարկային քաղաքականությունը: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։ Նավթի գների աճը հատկապես կարևոր է ասիական երկրների համար, որոնք էներգակիրների մատակարարման հարցում կախված են Մերձավոր Արևելքից, և դա նրանց համար կարող է ունենալ առանձնահատուկ լուրջ գնաճային հետևանքներ։

Պարբերականը, հղում անելով JPMorgan-ի և Moody’s-ի վերլուծաբաններին, հայտնում է, որ դրամավարկային քաղաքականությունը, ամենայն հավանականությամբ, կխստացնեն Սինգապուրի և Մալայզիայի կենտրոնական բանկերը։ Ինդոնեզիայում և Ֆիլիպիններում տոկոսադրույքները, որոնց կենտրոնական բանկերը վերջին շրջանում վարում են մեղմ քաղաքականություն, մոտ ապագայում դժվար թե նվազեն։ Reuters-ը հայտնում է, որ Թաիլանդը նույնպես ստիպված կլինի հրաժարվել մեղմ դրամավարկային քաղաքականությունից։

Ճապոնիայի բանկի համար նավթի գների աճը դարձել է տոկոսադրույքի բարձրացման որոշակի հիմնավորում․ մինչ այդ կարգավորողը դժկամությամբ էր գնում այդ քայլին, թեև գնաճն արդեն չորս տարի շարունակ գերազանցում էր նպատակային 2%-ը։ Ներկայումս տոկոսադրույքը կազմում է ընդամենը 0.75%։ Եթե նավթի գինը մեկ տարվա ընթացքում պահպանվի մեկ բարելի համար 110 դոլարի մակարդակում, ապա ճապոնական տնտեսությունը կարող է կորցնել աճի 0.5%-ից մինչև 1%-ը։

Միևնույն ժամանակ Հնդկաստանի գլխավոր դրամատունը կարող է ավելի երկար ժամանակ զերծ մնալ քաղաքականության խստացումից։ Ներկայում կարգավորիչի գլխավոր խնդիրն է մնում արժութային շուկայի կարգավորումը, այդ թվում՝ միջամտությունների իրականացումը թուլացող ռուփիին աջակցելու համար։ Սակայն Հնդկաստանի ավելի փոքր խոցելիությունը գնաճային շոկերի նկատմամբ կարող է կապված լինել նաև Մերձավոր Արևելքի նավթից նրա ավելի փոքր կախվածության և ռուսական էներգակիրներ գնելու հնարավորության հետ:

Եվրոպա

ԵԿԲ-ի ներկայացուցիչները դրամավարկային քաղաքականության հարցերով կառավարման խորհրդի՝ մարտի 11-ին կայացած նիստում նույնպես ընդունել են նավթի գների աճի հետ կապված ռիսկերը և խոստացել միջոցներ ձեռնարկել, եթե համարեն, որ գնաճի ցուցանիշի աճի վտանգ կա: Այս մասին գրում է Reuters-ը։

Միաժամանակ ԵԿԲ-ում նշել են, որ անհապաղ քայլերի անհրաժեշտություն չկա, և կոչ են արել իրավիճակը գնահատել հավասարակշռված կերպով՝ սպասելով էներգակիրների գների կայունացմանը։ ԵԿԲ խորհրդի անդամների շրջանում կարծիք կա, որ տոկոսադրույքների կտրուկ բարձրացումը քիչ հավանական է, քանի որ տարվա առաջին ամիսներին գնաճը ցածր էր ԵԿԲ-ի 2% նպատակային մակարդակից, իսկ նախորդ կանխատեսումները ենթադրում էին, որ այն կմնա այդ ցուցանիշից չափավոր ցածր, ինչը վկայում է, որ ԵԿԲ-ն ունի որոշակի կայունության պաշար։

Այնուամենայնիվ, որոշ վերլուծաբանների կարծիքով, 2022 թվականին գնաճի կտրուկ աճի փորձը՝ Ուկրաինայում հակամարտության սկսվելուց հետո, կարող է ստիպել ԵԿԲ-ին ավելի արագ գործել։ 2022-ից մինչև 2024 թվականը եվրոպական կարգավորողը բարձրացրել է տոկոսադրույքը 0.5%-ից մինչև ռեկորդային տարեկան 4.5%:

13/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.54
+0.1
Եվրո (EUR)
432.7
-3.55
Ռուբլի (RUR)
4.6847
-0.0786
Լարի (GEL)
138.5
+0.27
62270
-618
Արծաթ
1056.4
+10