
Ապրանքի ներմուծումն արգելվել է
Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 31-ին «Զվարթնոց» մաքսային կետով Իտալիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն փորձ է արվել ներկրել 40,16 կգ մաքուր քաշով թռչնի փետուր:
Հիմք ընդունելով սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013թ. օգոստոսի 22-ի N 468-Ա և 2013թ. օգոստոսի 26-ի N 485-Ա հրամանները, համաձայն որոնց՝ 2013 թվականի օգոստոսի 22-ից արգելվել է Իտալիայի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ) ներմուծումը՝ վերը նշված բեռին ներմուծման անասնաբուժական սերտիֆիկատ չի տրամադրվել, և ապրանքի ներմուծումն արգելվել է: