Համաշխարհային բանկը մեր երկրի կրթական ոլորտի բարեփոխումների համար կհատկացնի 30 մլն դոլարի վարկ
Համաշխարհային բանկի (ՀԲ) կրթության թիմը՝ Քրիստիան Աեդոյի գլխավորությամբ, գտնվում է Հայաստանում՝ ՀԲ նոր վարկային ծրագրի նախապատրաստական աշխատանքները գնահատելու առաքելությամբ:
Նշենք, որ առաջիկա 5 տարիների համար ՀԲ-ն նախատեսում է մեր երկրի կրթության ոլորտի բարեփոխումների համար հատկացնել 30 մլն դոլար արժողությամբ վարկ: ՀՀ կրթության և գիտության նախարարության առաջարկությամբ՝ վարկի հիմնական մասը՝ մոտ 18 մլն դոլարը, հատկացվելու է ավագ դպրոցների ծրագրին:
Նախատեսվում է վարկային ծրագրի շրջանակում բարելավել, մասնավորապես, ավագ դպրոցների շենքային պայմանները:
Վարկային ծրագրի շրջանակում նախատեսվում է նաև բարձրագույն կրթության զարգացմանը միտված նորարարությունների հիմնադրամի ստեղծման, ինչպես նաև ՀՀ մարզերում դպրոցներին կից նախակրթարանների հիմնադրման՝ արդեն սկսված ծրագրի շարունակություն: