Իրանը վերսկսել է Իրաքին գազ մատակարարել
Իրանը վերսկսել է գազի մատակարարումները Իրաքին. սա անհրաժեշտ է էլեկտրաէներգիայի արտադրության համար։
«Իրանական գազը կրկին հասնում է Իրաք՝ օրական 5 միլիոն խմ ծավալով», – այս մասն հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով Իրաքի էներգետիկայի նախարարության հայտարարությանը։
Հեռուստաալիքը նշում է, որ Իրաքի էներգահամակարգը մեծապես կախված է Իրանից ստացվող գազից:
Իրանից Իրաք մատակարարումները դադարեցվել էին մարտի 19-ին, երբ ամերիկա-իսրայելական ռազմական գործողության շրջանակում հարված էր հասցվել Իրանի «Հարավային Պարս» գազային հանքավայրին։
Մարտական գործողություններից առաջ Իրանը համաձայնություն էր ձեռք բերել Իրաքի հետ՝ ամռան շոգ ամիսներին օրական մոտ 50 միլիոն խմ գազ մատակարարելու վերաբերյալ, իսկ ձմռանը՝ մոտավորապես դրա կեսը։
