Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 64425.95-4.90 TOPIX - 3999.34-2.38
STOCKS CHINA:  HANG SENG - 24062.72-1.03 SSEC - 3707.48-1.59
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
15/10/2026  CBA:  USD - 361.49+0.06 GBP - 479.12-0.24
15/10/2026  CBA:  EURO - 405.41+1.01
15/10/2026  CBA:  GOLD - 47526-925 SILVER - 679.78-19.87
Goldman Sachs-ը բարձրացրել է Brent նավթի գնի կանխատեսումը 2026 թվականի համար՝ մինչև 85 դոլար՝ մեկ բարելի դիմաց
23/03/2026 18:33
Կիսվել

Goldman Sachs-ը բարձրացրել է Brent նավթի գնի կանխատեսումը 2026 թվականի համար՝ մինչև 85 դոլար՝ մեկ բարելի դիմաց

Goldman Sachs-ի վերլուծաբանները բարձրացրել են Brent և WTI տեսակի նավթի գների կանխատեսումները 2026 թվականի համար՝ Պարսից ծոցի երկրներից վառելիքի մատակարարումների կրճատման ֆոնին։

Brent-ի միջին գնի կանխատեսումը բարձրացվել է մինչև 85 դոլար՝ մեկ բարելի դիմաց՝ նախկին 77 դոլարի փոխարեն, իսկ WTI-ի համար՝ մինչև 79 դոլար՝ նախկին 72 դոլարի փոխարեն։

Goldman Sachs-ը ենթադրում է, որ Հորմուզի նեղուցով նավթի փոխադրումը վեց շաբաթվա ընթացքում կկազմի սովորական ծավալի ընդամենը 5%-ը, որից հետո մեկ ամսվա ընթացքում աստիճանաբար կվերականգնվի։ Արդյունքում համաշխարհային շուկան կարող է չստանալ մոտ 800 միլիոն բարել նավթ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 22-ի գիշերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կհարվածի Իրանի էլեկտրակայաններին, եթե Թեհրանը մոտակա 48 ժամվա ընթացքում չվերականգնի նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցով։

Goldman Sachs-ի վերլուծաբանների կարծիքով՝ մարտ և ապրիլ ամիսներին Brent-ի միջին գինը կկազմի շուրջ 110 դոլար՝ մեկ բարելի դիմաց, իսկ պիկի պահին կարող է հասնել մինչև 135 դոլարի։

Ներկայում նրանք գնահատում են, որ Մերձավոր Արևելքում նավթի արդյունահանման կրճատումը կազմում է օրական 11 միլիոն բարել։ Փորձագետների կարծիքով՝ դեֆիցիտը կարող է աճել մինչև օրական 17 միլիոն բարել։

15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
47526
-925
Արծաթ
679.78
-19.87