Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Մինիվեններ չեն լինի․ Իլոն Մասկը խոստանում է Tesla-ի «շատ ավելի տպավորիչ» նորույթ
26/03/2026 16:21
Կիսվել

Մինիվեններ չեն լինի․ Իլոն Մասկը խոստանում է Tesla-ի «շատ ավելի տպավորիչ» նորույթ

Իլոն Մասկը շարունակում է խաղալ իր սիրած խաղը՝ «ինտրիգ ստեղծիր և իշխիր»։ Այս անգամ քննարկումների առիթ է դարձել բավականին կենցաղային պահանջը․ բրենդի երկրպագուները ևս մեկ անգամ պահանջել են Tesla-ից լիարժեք մինիվեն։

Միլիարդատիրոջ պատասխանը կարճ էր և իր հատուկ ոճով։ Ընտանեկան «ավտոբուսի» մշակումը հաստատելու փոխարեն նա հայտարարեց, որ ընկերությունը պատրաստում է ինչ-որ բան՝ «շատ ավելի տպավորիչ»։ Թե կոնկրետ ինչ է թաքնված այս բնորոշման հետևում՝ մնում է միայն կռահել, քանի որ տեխնիկական մանրամասներ, ինչպես միշտ, չեն ներկայացվել։ Սակայն հաշվի առնելով Մասկի սերը տպավորիչ ժեստերի նկատմամբ՝ կարելի է ենթադրել, որ խոսքը գնում է այնպիսի տրանսպորտային միջոցի մասին, որը կփոխի մեր պատկերացումները ուղևորափոխադրումների վերաբերյալ։

Մինիվենների շուկան այժմ որոշակի վերածնունդ է ապրում, հատկապես Չինաստանում, որտեղ շքեղ էլեկտրական MPV-ները դառնում են նոր կարգավիճակի խորհրդանիշ։ Սակայն Մասկի համար դասական «անիվներով տուփի» արտադրությունը չափազանց սովորական է թվում։ Ինսայդերները ենթադրում են, որ այդ խորհրդավոր նորույթի տակ կարող է թաքնված լինել քրոսովերի նոր տեսակ կամ նույնիսկ երկար սպասված ապագայի տաքսին։ Ընկերության պաշտոնական հաշվետվություններում բազմիցս նշվել է հաջորդ սերնդի պլատֆորմի վրա տարվող աշխատանքը, որը պետք է զգալիորեն ավելի էժան լինի արտադրության մեջ և առավելագույնս ավտոնոմ։

Ռեգո Ինշուրանս

Պետք չէ մոռանալ, որ արդեն ապրիլին պետք է տեղի ունենա նոր սերնդի Tesla Roadster-ի շնորհանդեսը։ Այս նախագիծը վաղուց անցել է լեգենդների շարքը, սակայն վերջին հայտարարությունները մատնանշում են SpaceX-ի հրթիռային տեխնոլոգիաների կիրառումը։ Խոստացված արագացումը մինչև 100 կմ/ժ՝ մեկ վայրկյանից պակաս ժամանակում, հնչում է որպես գիտաֆանտաստիկա, սակայն հենց նման բաներն էլ Մասկը սովորաբար դասակարգում է որպես «շատ ավելի զիլ», քան ցանկացած գործնական ավտոմեքենա։

Իհարկե, Tesla-ի ղեկավարի խոստումներին պետք է մոտենալ որոշակի սկեպտիցիզմով։ Նրա տիեզերքում ժամկետները հարաբերական են։ Սակայն եթե ընկերությունը իսկապես պատրաստում է մի բան, որը մարդկանց կստիպի մոռանալ մինիվենների հարմարավետության մասին, դա կլինի հերթական հետաքրքիր փորձարկումը ներդրողների համբերության և դրամապանակների վրա։ Մինչ այդ բազմազավակ երկրպագուներին մնում է բավարարվել «Կիբերթրաքով» կամ սպասել այն «անակնկալին», որը կարող է լինել կամհերթական հեղափոխություն, կամ պարզապես լավ PR քայլ։

Ի դեպ, մինչ Tesla-ն նվաճում է ասֆալտը, Մասկի կայսրության մյուս ստորաբաժանումները նայում են խորքը․ Իլոն Մասկը «մտնում է հողի տակ», որտեղ The Boring Company-ն նախատեսում է ընդլայնել թունելների ցանցը՝ խցանումների խնդիրը լուծելու համար։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08