Տնտեսական

USD BUY - 395.00-0.50 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 407.00+2.00 EUR SELL - 414.00+2.00
OIL:  BRENT - 76.72+0.84 WTI - 73.02+0.72
COMEX:  GOLD - 2914.70-1.01 SILVER - 32.27-0.12
COMEX:  PLATINUM - 1035.50+0.15
LME:  ALUMINIUM - 2644.00-0.55 COPPER - 9358.00-0.95
LME:  NICKEL - 15538.00+0.10 TIN - 31164.00+0.06
LME:  LEAD - 1980.00-1.00 ZINC - 2821.00-0.90
FOREX:  USD/JPY - 153.68+1.11 EUR/GBP - 1.0359+0.57
FOREX:  EUR/USD - 1.0359+0.57 GBP/USD - 1.2444+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44593.65+0.28 NASDAQ - 19643.86-0.36
STOCKS US: S&P 500 - 6068.50+0.03
STOCKS JAPAN:  NIKKEI - 38963.70+0.42 TOPIX - 2733.33+0.01
STOCKS CHINA:  HANG SENG - 21857.92+2.64 SSEC - 3346.39+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8777.39+0.11 CAC40 - 8028.90+0.28
STOCKS EUR:  DAX - 22037.83+0.58
12/02/2025  CBA:  USD - 396.56+0.02 GBP - 493.44+3.32
12/02/2025  CBA:  EURO - 411.39+2.28
12/02/2025  CBA:  GOLD - 36915.00-114.00 SILVER - 404.55-6.80
Հայաստանից Ռուսաստան արտահանումը աճել է 24%-ով
06/11/2013 12:53
Կիսվել

Հայաստանից Ռուսաստան արտահանումը աճել է 24%-ով

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին Ռուսաստանին բաժին է ընկել մեր երկրի արտաքին առևտրաշրջանառության համախառն ծավալի 22,5%-ը: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 938,6 մլն ԱՄՆ դոլար, ընդ որում՝ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը կազմել է 703,9 մլն ԱՄՆ դոլար, Հայաստանից Ռուսաստան արտահանումը՝ 234,7 մլն ԱՄՆ դոլար:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրի հիմնական առևտրային գործընկեր երկրից՝ Ռուսաստանից ներմուծումը կրճատվել է շուրջ 2,5%-ով: Հայաստանից Ռուսաստան արտահանումն աճել է 24%-ով:

Չնայած Հայաստանից Ռուսաստան արտահանման զգալի աճին, Ռուսաստանից Հայաստան ներմուծումը դեռևս շուրջ 3 անգամ գերազանցում է Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալները:

Նշենք նաև, որ հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 3%-ով:

12/02/2025
դրամ
Դոլար (USD)
396.56
+0.02
Եվրո (EUR)
411.39
+2.28
Ռուբլի (RUR)
4.22
+0.09
Լարի (GEL)
141.10
-0.52
36915.00
-114.00
Արծաթ
404.55
-6.80