Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՎիվաՍել-ՄՏՍ-ի նեոնատալ խնամքի ծրագիրը շարունակվում է
06/11/2013 17:29
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ի նեոնատալ խնամքի ծրագիրը շարունակվում է

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և BirthLink-ի տնօրեն Քեթի Մելորը շրջայցով եղել են Սիսիանի կենտրոնական հիվանդանոցի նորածնային բաժանմունքում:

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից տեղեկացնում են, որ այս հիվանդանոցը համալրվել է վերակենդանացման, նորածինների մարմնի ջերմությունը և շնչառությունը կայունացնող, ինչպես նաև մոնիտորինգի սարքավորումներով:

«Մարդկային կյանքի փրկության հարցում չափազանց կարևոր է բարձորակ մասնագետի առկայությունը: Արդյունավետ միջամտություն իրականացնելու` բժշկի ցանկությունը, սակայն, ուղղակիորեն պայմանավորված է անհրաժեշտ սարքավորումների առկայությամբ, ինչը թույլ կտա երաշխավորել է գործադրված ջանքերի արդյունավետությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձգտում է հնարավորինս աջակցել բժշկին՝ նրա աշխատանքի գոհացուցիչ արդյունքն ապահովելու ակնկալիքով», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մայրաքաղաքից հեռու գտնվող որևէ հիվանդանոցում անհրաժեշտություն է նորածին երեխաներին շտապ օգնություն ցուցաբերելը: Անհապաղ օգնության կարիք ունեցող երեխաների, հատկապես` վաղ ծնունդների վիճակը կայունացնելու համար, նման սարքավորումները պետք է մատչելի լինեն ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում:

Վաղաժամ ծնված և հիվանդ նորածինների խնամքն ապահովելու համար BirthLink-ի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի միջև համագործակցությունը շարունակվում է արդեն վեցերորդ տարին: Ծրագիրը թույլ է տալիս նվազեցնել նորածնային մահացության դեպքերը Հայաստանում:

Նեոնատալ խնամքի կարևորության խոսուն փաստ է նորածնային մահացությանը վերաբերող համաշխարհային վիճակագրությունը: Այսպես՝ կյանքի առաջին տարվա ընթացքում մահանում է ավելի քան 4 միլիոն երեխա: Մահացության դեպքերի երեք քառորդը գրանցվում է կյանքի առաջին շաբաթվա ընթացքում, իսկ ավելի քան մեկ միլիոնը՝ առաջին օրվա ընթացքում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրականացվող ծրագիրն ուղղված է կյանքի առաջին իսկ օրվանից՝ նորածինների կյանքի փրկությանը: Դա արվում է ծննդատներին համապատասխան գիտելիքներ, հմտություններ և սարքավորումներ տրամադրելու միջոցով:   

Տրամադրված սարքավորումները նախատեսված են ծննդից հետո առողջական խնդիրներ ունեցող և ցածր քաշով ծնված նորածինների կենսաապահովման համար: Դա  հնարավորություն է տալիս կայունացնել նորածինների վիճակը` նախքան նրանց Երևանի կամ մարզկենտրոնի բուժհաստատություններ հասցնելը: Այս սարքավորումները որոշ դեպքերում թույլ են տալիս առհասարակ խուսափել այլ բուժհաստատություններ տեղափոխելուց:

Ընդհանուր առմամբ, նեոնատալ խնամքի երկարաժամկետ ծրագրի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 465 միլիոն դրամ:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08