Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 394.00-0.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65+0.00 TOPIX - 3674.22+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 22383.74-0.12 SSEC - 3538.95+0.15
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
23/11/2026  CBA:  USD - 360.35-0.18 GBP - 472.24-0.13
23/11/2026  CBA:  EURO - 395.09-0.09
23/11/2026  CBA:  GOLD - 41358-1640 SILVER - 490.82-31.02
Գազի գների աճը ԱՄՆ-ում կբարձրացնի գնաճի ցուցանիշը գրեթե մինչև 4%
02/04/2026 15:38
Կիսվել

Գազի գների աճը ԱՄՆ-ում կբարձրացնի գնաճի ցուցանիշը գրեթե մինչև 4%

Bank of America-ն նախազգուշացնում է, որ էներգակիրների գների կտրուկ աճը կհանգեցնի նրան, որ ԱՄՆ-ում ընդհանուր գնաճն առաջիկա ամիսներին կմոտենա 4%-ին, իսկ գնային ճնշումը, ըստ սպասումների, կպահպանվի նաև հաջորդ տարի։

Ամերիկացի տնտեսագետ Սթիվեն Ժյունոն վերանայել է BofA-ի մակրոտնտեսական կանխատեսումը՝ բանկի կողմից նավթի գների կանխատեսման թարմացումից հետո։ Այժմ ակնկալվում է, որ PCE ինդեքսով չափվող ընդհանուր գնաճն այս եռամսյակում կհասնի գագաթնակետին՝ մոտ 4% մակարդակում։

«Մենք ակնկալում ենք, որ էներգակիրների գների արագ աճը առաջիկա ամիսներին ընդհանուր գնաճը տարեկան արտահայտությամբ կհասցնի գրեթե 4%-ի», – գրել է Ժյունոն։

BofA-ն սպասում է, որ այդ աճը կարճատև կլինի, և հաջորդ տարի ընդհանուր գնաճն արագ կնվազի՝ նավթի գների նվազման հետ մեկտեղ։

Սակայն բանկը զգուշացրել է, որ հաջորդ տարվա վերջի համար գների մակարդակն այժմ կանխատեսվում է նախորդ կանխատեսումից 50 բազիսային կետով բարձր՝ 2027 թվականին սննդամթերքի ավելի բարձր գնաճի պատճառով, որը պայմանավորված է պարարտանյութերի մատակարարումների շարունակվող խափանումներով, ինչպես նաև գլոբալ մատակարարման շղթաների պահպանվող խնդիրներով։

«Մատակարարումների կայուն և լայնածավալ խափանումները, հավանաբար, նաև հաջորդ տարի գնաճը կպահեն թիրախային մակարդակից բարձր», – գրել է Ժյունոն։

Վերանայված կանխատեսումը բարդացնում է իրավիճակը Դաշնային պահուստային համակարգի համար։

23/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.35
-0.18
Եվրո (EUR)
395.09
-0.09
Ռուբլի (RUR)
4.3925
-0.0101
Լարի (GEL)
139.1
+0.06
41358
-1640
Արծաթ
490.82
-31.02