ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաճախականություններին անօրինական և չարտոնված սարքերի միջոցով միջամտությունը վերացված է
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ընկերությանը հատկացված հաճախականություններին իրականավող միջամտության աղբյուրը՝ չարտոնված և անօրինական սարքերը, հայտնաբերվել են, և դրանց գործունեությունը դադարեցվել է:
Վերը նշված խնդիրների պատճառով ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները որոշակի դժվարությունների էին հանդիպում Երևանի կենտրոնական հատվածում՝ ներառյալ Իսահակյան, Թումանյան, Աբովյան, Տերյան, Մոսկովյան փողոցներին, ինչպես նաև «Կասկադ» համալիրի և մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանին հարող տարածքներում:
Անօրինական սարքերը հայտնաբերվել են, և դրանց գործունեությունը դադարեցվել է հեռահաղորդակցության ոլորտի համապատասխան մարմնի փորձագետների աջակցությամբ և նրանց հետ համագործակցաբար:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ հետագայում ևս ընկերությանը հատկացված հաճախականություններին միջամտող սարքերի չարտոնված և անօրինական տեղադրման ու օգտագործման դեպքում ընկերությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ օրինական քայլերը՝ վերը նշված սարքերի գործունեությունը կանխելու և դադարեցնելու համար: