Տնտեսական

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.50
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+0.00
OIL:  BRENT - 72.07+0.50 WTI - 68.28+0.56
COMEX:  GOLD - 2617.30-0.30 SILVER - 31.09+1.40
COMEX:  PLATINUM - 959.50-0.50
LME:  ALUMINIUM - 2563.00-2.19 COPPER - 9142.00-3.19
LME:  NICKEL - 15897.00-3.05 TIN - 30208.00-4.55
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 2938.00-1.39
FOREX:  USD/JPY - 154.83+0.85 EUR/GBP - 1.0618-0.23
FOREX:  EUR/USD - 1.0618-0.23 GBP/USD - 1.2738-0.79
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43910.98-0.86 NASDAQ - 19281.40-0.09
STOCKS US: S&P 500 - 5983.99-0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8025.77-1.22 CAC40 - 7226.98-2.69
STOCKS EUR:  DAX - 19033.64-2.13
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
Առաջիկա 4 տարում Համաշխարհային բանկը մեր երկրին կտրամադրի 843.5 մլն դոլար
08/11/2013 18:33
Կիսվել

Առաջիկա 4 տարում Համաշխարհային բանկը մեր երկրին կտրամադրի 843.5 մլն դոլար

Վաշինգտոնում Համաշխարհային բանկի խմբի Գործադիր տնօրենների խորհրդում հաստատվել է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի խմբի միջև գործընկերության 2014-2017թթ. ռազմավարությունը:

Քառամյա ռազմավարությունը նախանշում է Համաշխարհային բանկի խմբի կողմից Հայաստանի Հանրապետությանը հատկացվելիք աջակցության շրջանակը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հայտարարության համաձայն՝ ռազմավարությունը համահունչ է Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման տեսլականի հետ և որպես հիմնական նպատակադրում ընդունում է մասնավոր սեկտորի կողմից աշխատատեղերի ստեղծմանն աջակցությունը:

Ռազմավարության հիմքում դրված կողմնորոշիչ ծրագիրը առաջիկա չորս տարիների համար նախատեսում է մոտ 843.5 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային փաթեթ, որտեղ` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջոցներից` 599 մլն ԱՄՆ դոլար, Զարգացման միջազգային գործակալության միջոցներից` 84,5 մլն ԱՄՆ դոլար, Միջազգային ֆինանսական կորպորացիայի միջոցներից` 160 մլն ԱՄՆ դոլար:

Զարգացման համագործակցության նախանշված շրջանակը կներառի 3 հիմնական ուղղություն՝ մրցունակություն և աշխատատեղերի ստեղծում, սոցիալական ծառայությունների արդյունավետության բարձրացում, հանրային հատվածի արդյունավետության բարձրացում:

Գործընկերության առաջին` 2014 ֆինանսական տարվա համար ՀԲ աջակցության փաթեթը կկազմի մոտ 273.5 մլն ԱՄՆ դոլար, որի ներքո նախատեսվում են վարկային ներդրումային ծրագրեր արտաքին առևտրի խրախուսման, արտահանման ֆինանսավորման, համայնքային գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման, էներգամատակարարման հուսալիության, կրթության որակի, սոցիալական պաշտպանության ոլորտներում, նաև` ներառյալ բյուջետային աջակցության գործիքի ներքո զարգացման քաղաքականության առաջին գործառնությունը:

Գործընկերության մնացած տարիների համար ՀԲ աջակցության նախնական ծավալը գտնվում է տարեկան 145 մլն ԱՄՆ դոլարի շրջանակներում, ինչը ենթակա է տարեկան ճշգրտման` կախված ռազմավարության իրականացման ընթացքից և ՀՀ կառավարության պահանջից:

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21