Բիզնես

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 377.00+0.25
EUR BUY - 436.00+0.00 EUR SELL - 441.50-0.50
OIL:  BRENT - 96.71+2.25 WTI - 97.26+0.95
COMEX:  GOLD - 4711.00-1.90 SILVER - 75.22-1.25
COMEX:  PLATINUM - 2027.00-0.17
LME:  ALUMINIUM - 3469.50+0.00 COPPER - 12359.50+0.00
LME:  NICKEL - 17086.00+0.00 TIN - 46277.00+0.00
LME:  LEAD - 1933.00+0.00 ZINC - 3264.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.69+0.18 EUR/GBP - 1.1666-0.01
FOREX:  EUR/USD - 1.1666-0.01 GBP/USD - 1.3395+0.02
STOCKS RUS:  RTSI - 1090.79+0.59
STOCKS US: DOW JONES - 46504.67+0.00 NASDAQ - 21879.18+0.00
STOCKS US: S&P 500 - 6582.69+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 55895.32-0.73 TOPIX - 3741.47-0.90
STOCKS CHINA:  HANG SENG - 25752.40-0.54 SSEC - 3966.17-0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10436.29+0.00 CAC40 - 7962.39+0.00
STOCKS EUR:  DAX - 23168.08+0.00
09/04/2026  CBA:  USD - 376.06-0.26 GBP - 503.77-1.97
09/04/2026  CBA:  EURO - 438.86-0.98
09/04/2026  CBA:  GOLD - 57945+2148 SILVER - 928.62+56.22
ԵՊՀ 12 ուսանող ավարտել է ուսումնական պրակտիկան Բիբլոս Բանկ Արմենիայում
09/04/2026 15:49
Կիսվել

ԵՊՀ 12 ուսանող ավարտել է ուսումնական պրակտիկան Բիբլոս Բանկ Արմենիայում

Երևանի պետական համալսարանի 12 ուսանող հաջողությամբ ավարտել է ուսումնական պրակտիկան Բիբլոս Բանկ Արմենիայում ու զարգացրել ֆինանսական ոլորտում աշխատելու համար մրցակցային գործնական հմտություններ։

Բանկի և բուհի միջև կնքված հուշագրի շրջանակում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետից ուսանողներ ամեն տարի իրենց ուսումնական պրակտիկան են անցնում Բանկում, իսկ Բանկի թիմը կիսվում է փորձով ու մասնագիտական խորհուրդներով։

Բիբլոս Բանկ Արմենիայում ուսումնական պրակտիկան անցնելիս ուսանողները ներգրավվել են ամենօրյա աշխատանքներում՝ տեսական գիտելիքն ամրապնդելով նաև գործնական առաջադրանքներով։ Նրանց բաշխումն ըստ ստորաբաժանումների իրականացվել է՝ հաշվի առնելով պրակտիկայի թեմաներն ու դիպլոմային աշխատանքների ուղղվածությունը, ապահովելով անհատական մոտեցում և արդյունավետ ուսումնառություն։

Այս տարի Բանկը երիտասարդներին հյուրընկալել է փետրվարի 2-ից մարտի 13-ը, որի ընթացքում նրանք սովորել ու աշխատել են տարբեր ստորաբաժանումներում՝ ներառյալ սպառողական գործառնությունների ու համապատասխանության բաժիններում և մասնաճյուղերում։

Բանկում պրակտիկա անցնող մասնակիցների մեջ էին նաև Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ ստացած ուսանողներից մի քանիսը, որոնք նույնպես ծանոթացել են Բանկի գործունեությանը և կարիերայի հնարավորություններին։

Պրակտիկայի ընթացքում ուսանողները մասնակցել են նաև Բանկի պրոդուկտների, ՓԼ/ԱՖ դեմ պայքարի միջոցառումների, բրենդի և Բանկի արժեքների վերաբերյալ մասնագիտական դասընթացների։

Ծրագրի ավարտին ուսանողների հետ հանդիպել է Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանն ու պատասխանել նրանց հարցերին, կիսվել մասնագիտական փորձով։

Կրթությունը Բանկի ԿՍՊ ռազմավարության կարևոր ուղղություններից է։ Բանկը շարունակաբար ստեղծում է զարգացման հնարավորություններ երիտասարդների համար՝ դիտարկելով լավագույններին նաև ապագա աշխատակիցների շարքում։

09/04/2026
դրամ
Դոլար (USD)
376.06
-0.26
Եվրո (EUR)
438.86
-0.98
Ռուբլի (RUR)
4.8219
+0.0305
Լարի (GEL)
139.47
-0.3
57945
+2148
Արծաթ
928.62
+56.22