Բիզնես

USD BUY - 374.50-0.50 USD SELL - 377.00+0.00
EUR BUY - 437.00+1.00 EUR SELL - 441.50+0.00
OIL:  BRENT - 96.19-0.54 WTI - 97.81+0.57
COMEX:  GOLD - 4792.20+1.72 SILVER - 76.28+1.41
COMEX:  PLATINUM - 2081.00+2.66
LME:  ALUMINIUM - 3444.00-0.73 COPPER - 12681.50+2.61
LME:  NICKEL - 17088.00+0.01 TIN - 47686.00+3.04
LME:  LEAD - 1927.00-0.31 ZINC - 3327.00+1.91
FOREX:  USD/JPY - 159.11+0.26 EUR/GBP - 1.1694+0.24
FOREX:  EUR/USD - 1.1694+0.24 GBP/USD - 1.3423+0.21
STOCKS RUS:  RTSI - 1112.40+1.98
STOCKS US: DOW JONES - 48185.80+3.61 NASDAQ - 22822.42+4.31
STOCKS US: S&P 500 - 6824.66+3.68
STOCKS JAPAN:  NIKKEI - 56924.11+1.84 TOPIX - 3739.85-0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 25893.54+0.55 SSEC - 3986.22+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 10603.48+1.60 CAC40 - 8245.80+3.56
STOCKS EUR:  DAX - 23806.99+2.76
10/04/2026  CBA:  USD - 375.73-0.33 GBP - 504.79+1.02
10/04/2026  CBA:  EURO - 440.09+1.23
10/04/2026  CBA:  GOLD - 57532-413 SILVER - 894.83-33.79
Էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգ. ԱրարատԲանկը հատուկ առաջարկով մասնակցում է Leasing Expo-ին
10/04/2026 22:39
Կիսվել

Էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգ. ԱրարատԲանկը հատուկ առաջարկով մասնակցում է Leasing Expo-ին

Մերիդիան էքսպո կենտրոնում մեկնարկել է Leasing Expo-ն: Մինչև ապրիլի 12-ը ներառյալ այստեղ կարող եք գտնել բիզնեսի արտադրական ծավալների մեծացման և բարելավման համար անհրաժեշտ ամեն ինչ, այն էլ՝ հատուկ առաջարկներով:

Արտադրողներից ու մատակարարներից բացի հատուկ առաջարկներ ունի նաև ֆինանսաբանկային հատվածը:

Ցուցահանդեսի շրջանակում ԱրարատԲանկի տաղավարում լիզինգի փորձագետները տրամադրում են խորհրդատվություն, պատասխանում ֆինանսական վարձակալության հետ կապված հարցերին, բայց այսքանով բանկի մասնակցությունը Leasing Expo-ին չի սահմանափակվում: ԱրարատԲանկն առաջարկում է վերականգնվող էներգիայի աղբյուրներից էլեկտրաէներգիա ստանալու և էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգ՝ գրավիչ պայմաններով:

  • վերականգնվող էներգիայի լիզինգ սկսած 0,9%-ից,
  • մինչև 10 տարի մարման ժամկետ,
  • կանխավճար՝ սկած 10%-ից,
  • փաստացի՝ սկսած 0․91%-ից։

Արարատբանկի տաղավարում բանկի աշխատակիցներն այցելուներին մանրամասն կներկայացնեն նոր պրոդուկտի առավելությունները: Ի դեպ, Բանկը շարունակում է ՎԶԵԲ-ի հետ համագործակցության շրջանակում ներկայացնել լիզինգի գրավիչ պայմաններ՝ մինչև 35% հետվճարի հնարավորությամբ:

“ԵՄ-ն բիզնեսի համար” (EU4BUSINESS) նախաձեռնություն-ՎԶԵԲ վարկային գիծ ծրագիրն ուղղված է արտահանման խթանմանը, որն իր մեջ ներառում է արտադրության, ծառայությունների մատուցման և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող բիզնեսներին։ Այս ծրագրից կարող են օգտվել նաև այն բիզնեսները, որոնք չեն համապատասխանում վերոնշյալ ոլորտներին, սակայն նախատեսում եմ հիմնել արտադրություն, կամ մատուցել ծառայություններ։ Օրինակ՝ սննդամթերքի վաճառք իրականացնող տնտեսվարողը կարող է դիմել արտադրություն հիմնելու կամ ծառայություն մատուցելու համար ներդրումներ կատարելու նպատակով։

EU4BUSINESS ծրագիրը ուղղված է ԵՄ չափորոշիչների ներդրման խթանմանը՝ շրջակա միջավայրի պահպանության, աշխատանքի, առողջության և անվտանգության, ինչպես նաև արտադրության որակի և անվտանգության ոլորտում, և նախատեսված է ՓՄՁ-ների կարողությունների բարձրացման համար` ԵՄ շուկա մուտք գործելու և մրցակցելու նպատակով:

Այս ծրագրի շրջանակներում լիզինգի առարկա կարող են հանդիսանալ հետևյալ հիմնական միջոցները՝

  • տրանսպորտային միջոցներ,
  • արտադրական սարքավորումներ և հոսքագծեր
  • արևային կայաններ,
  • գյուղատնտեսական տեխնիկա,
  • ժամանակակից ջերմոցային սարքավորումներ, ոռոգման համակարգեր և այլն,

Շահավետ պայմաններով առաջարկներ կան նաև արցախցիների համար։ Արարատբանկում վստահ են, որ դա ոչ միայն կօգնի զարգացնել բիզնեսը, այլ նաև աշխատանքի հնարավորություն կընձեռի։

Բիզնեսի արտադրական ծավալների մեծացման և բարելավման համար ամենն, ինչ անհրաժեշտ է կգտնեք Մերիդիան էքսպո կենտրոնում։ Արարատբանկի լիզինգային լավագույն առաջարկներին կարող եք ծանոթանալ առաջին ձեռքից՝ հենց իրենց տաղավարում։ Leasing Expo-ն գործում է մինչև ապրիլի 12-ը ներառյալ։

10/04/2026
դրամ
Դոլար (USD)
375.73
-0.33
Եվրո (EUR)
440.09
+1.23
Ռուբլի (RUR)
4.8644
+0.0425
Լարի (GEL)
139.4
-0.07
57532
-413
Արծաթ
894.83
-33.79