Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Համաշխարհային բանկը Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը 2026 թվականի համար նվազեցրել է մինչև 5%
13/04/2026 17:36
Կիսվել

Համաշխարհային բանկը Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը 2026 թվականի համար նվազեցրել է մինչև 5%

Համաշխարհային բանկը Վրաստանի տնտեսական աճի կանխատեսումը 2026 թվականի համար նվազեցրել է 0.4 տոկոսային կետով՝ մինչև 5%։ Այդ մասին նշվում է ՀԲ-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի վերաբերյալ ապրիլյան զեկույցում։

Միևնույն ժամանակ 2027 թվականի կանխատեսումը բարելավվել է․ բանկը սպասում է, որ Վրաստանի տնտեսությունը կաճի 5.5%-ով, ինչը 0.5 տոկոսային կետով բարձր է նախորդ գնահատականից։

Ընդհանուր առմամբ` Հարավային Կովկասի տարածաշրջանի համար ՀԲ-ն կանխատեսում է 3.4% աճ 2026 թվականին, ինչը 0.1 տոկոսային կետով բարձր է հունվարյան գնահատականից։

Զեկույցում նշվում է, որ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի զարգացող երկրներում տնտեսական աճը 2026 թվականին կդանդաղի մինչև 2.1%՝ աշխարհաքաղաքական լարվածության, էներգակիրների գների աճի և առևտրի մասնատման հետևանքով։

«Տարածաշրջանի կայունությունը շարունակում է փորձության ենթարկվել», – հայտարարել է ՀԲ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Անտոնելլա Բասսանին՝ նշելով մի շարք երկրների կախվածությունը էներգակիրների և հումքի ներմուծումից։

Ավելի վաղ նմանատիպ կանխատեսում էր հրապարակել նաև Ասիական զարգացման բանկը։ Այն սպասում է, որ Վրաստանի տնտեսության աճը 2025 թվականի 7.5%-ից 2026 թվականին կդանդաղի մինչև 5.5%՝ արտաքին պահանջարկի նվազման և ծառայությունների ոլորտի դանդաղման ֆոնին։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52