Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Նիդերլանդները Եվրոպայում առաջինն են հաստատել Tesla-ի FSD համակարգը
14/04/2026 15:22
Կիսվել

Նիդերլանդները Եվրոպայում առաջինն են հաստատել Tesla-ի FSD համակարգը

Նիդերլանդների տրանսպորտային միջոցների կարգավորող մարմինը Tesla-ին թույլատրել է օգտագործել «լիովին ինքնավար վարում» (FSD Supervised) համակարգը Նիդերլանդներում։ Սա Եվրոպայում տեխնոլոգիայի պաշտոնական հաստատման առաջին դեպքն է։

Թույլտվությունը տրվել է ՄԱԿ-ի R-171 կանոնակարգին համապատասխան՝ վարորդին օժանդակող համակարգերի համար։ Այն ստացվել է ավելի քան 18 ամիս տևած փորձարկումներից հետո և ներկայումս գործում է միայն Նիդերլանդներում։ ԵՄ մյուս անդամ պետությունները կարող են այն ճանաչել ազգային մակարդակով:

Tesla Europe-ը համակարգը նկարագրել է որպես «միլիարդավոր կիլոմետր իրական վարորդական տվյալների վրա ուսուցանված» և ընդգծել, որ «ոչ մի այլ ավտոմեքենա նման բան չի կարող անել»։

Ռեգո Ինշուրանս

Նիդերլանդական գերատեսչությունն էլ իր հայտարարության մեջ հաստատել է թույլտվությունը՝ այն անվանելով «եվրոպական օգտագործման թույլտվություն՝ նախնական վավերականությամբ»։ Մարմինը շեշտել է, որ FSD Supervised-ը վարորդին օժանդակող համակարգ է, այլ ոչ թե ինքնավար կամ ինքնակառավարվող համակարգ։ Վարորդը շարունակում է կրել իրավական պատասխանատվություն և պետք է ցանկացած պահի կարողանա անմիջապես ստանձնել կառավարումը։ Վարորդի ձեռքերը պարտադիր չէ, որ լինեն ղեկին, սակայն նա պետք է պատրաստ լինի անմիջապես միջամտել։ Սենսորները վերահսկում են ուշադրությունն ու հայացքի կենտրոնացումը, և եթե համակարգը հայտնաբերում է շեղված վարքագիծ, ապա նախազգուշացումներ է տալիս և կարող է ժամանակավորապես անջատվել։

Փորձարկման ծրագիրը ներառել է ավելի քան 1.6 մլն կմ վազք ԵՄ ճանապարհներին, ավելի քան 13 հազար ուղևորություն հաճախորդների հետ և ավելի քան 4500 փորձարկման սցենար ավտոճանապարհներին։ Tesla-ն ներկայացրել է փաստաթղթեր, որոնք ընդգրկում են համապատասխանության ավելի քան 400 պահանջ՝ ՄԱԿ-ի R-171 դիրեկտիվի և 39-րդ հոդվածի բացառությունների շրջանակում։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08