Տնտեսական

USD BUY - 373.00+0.00 USD SELL - 376.00+0.00
EUR BUY - 439.00+1.00 EUR SELL - 444.00+0.00
OIL:  BRENT - 95.05-3.17 WTI - 90.92-6.24
COMEX:  GOLD - 4827.20+1.79 SILVER - 79.39+5.12
COMEX:  PLATINUM - 2128.20+1.60
LME:  ALUMINIUM - 3563.00-1.23 COPPER - 13284.50+1.77
LME:  NICKEL - 18206.00+2.87 TIN - 50331.00+4.29
LME:  LEAD - 1935.00+0.68 ZINC - 3342.50+0.77
FOREX:  USD/JPY - 158.97-0.09 EUR/GBP - 1.1786+0.20
FOREX:  EUR/USD - 1.1786+0.20 GBP/USD - 1.3562+0.39
STOCKS RUS:  RTSI - 1131.92+0.63
STOCKS US: DOW JONES - 48535.99+0.66 NASDAQ - 23639.08+1.96
STOCKS US: S&P 500 - 6967.38+1.18
STOCKS JAPAN:  NIKKEI - 57877.39+2.43 TOPIX - 3755.27+0.87
STOCKS CHINA:  HANG SENG - 25872.32+0.82 SSEC - 4026.63+0.95
STOCKS EUR:  FTSE100 - 10609.06+0.25 CAC40 - 8327.86+1.12
STOCKS EUR:  DAX - 24044.22+1.27
14/04/2026  CBA:  USD - 375.19+0 GBP - 508.8+4.73
14/04/2026  CBA:  EURO - 442.61+3.86
14/04/2026  CBA:  GOLD - 56968-616 SILVER - 897.04-14.23
Թրամփը կրկին կոչ է արել Մեծ Բրիտանիային նավթ արդյունահանել Հյուսիսային ծովում
15/04/2026 11:22
Կիսվել

Թրամփը կրկին կոչ է արել Մեծ Բրիտանիային նավթ արդյունահանել Հյուսիսային ծովում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրոպայում էներգակիրների պակասի ֆոնին Մեծ Բրիտանիան պետք է ակտիվացնի Հյուսիսային ծովում նավթագազային հանքավայրերի շահագործումը։

«Եվրոպան հուսահատորեն էներգակիրների կարիք ունի, բայց Մեծ Բրիտանիան դեռ հրաժարվում է ակտիվացնել նավթի արդյունահանումը Հյուսիսային ծովում՝ աշխարհի ամենամեծ հանքավայրերից մեկում։ Տխուր է։ Աբերդինը պետք է ծաղկի», – գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։

Նախագահը կոչ է արել Լոնդոնին ակտիվացնել տարածաշրջանում էներգակիրների արդյունահանումը, ինչպես նաև հրաժարվել հողմային տուրբիններից։

Եվրոպան և աշխարհի այլ երկրներ էներգետիկ ոլորտում խնդիրների են բախվել այն պատճառով, որ Իրանը փաստացի փակել է Հորմուզի նեղուցը, որով անցնում է Պարսից ծոցի երկրների նավթի արտահանումը։

The Guardian-ը նշում է, որ բրիտանական իշխանությունները արդեն որոշ ժամանակ գտնվում են ընդդիմության և բիզնեսի մի մասի ճնշման տակ՝ Հյուսիսային ծովի հանքավայրերի հարցի շուրջ։ Նավթարդյունաբերության ներկայացուցիչները, պահպանողականները և մի շարք այլ կողմեր կոչ են անում իշխանություններին թույլատրել «Ռոուզբանկ» և «Ջեքդոու» հանքավայրերի շահագործումը Շոտլանդիայի ափերի մոտ։

Միաժամանակ թերթն ընդգծում է, որ այդ քայլը չի հանգեցնի Լոնդոնի խնդիրների լուծմանը. «Ջեքդոու»-ի շահագործումը թույլ կտա նվազեցնել Մեծ Բրիտանիայի գազի ներմուծումը ընդամենը 2%-ով, իսկ «Ռոուզբանկ»-ի շահագործումը, որտեղ հիմնականում նավթ կա, կնվազեցնի ներմուծումը 1%-ով։

Անցյալ տարի Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել էին, որ նախատեսում են շարունակել արդեն շահագործվող հանքավայրերի սպասարկումը, սակայն դադարեցնել Հյուսիսային ծովում նոր հանքավայրերի շահագործման լիցենզիաների տրամադրումը։ Միևնույն ժամանակ այդ արգելքը չի վերաբերում «Ռոուզբանկ»-ին և «Ջեքդոու»-ին, քանի որ դրանց շահագործման լիցենզիաների հայտերն արդեն քննարկման փուլում էին, երբ երկրում իշխանության եկավ ներկայիս լեյբորիստական կառավարությունը։

Թրամփը նախկինում բազմիցս հայտարարել է, որ Լոնդոնը պետք է վերանայի էներգետիկ քաղաքականությունը և ավելի ակտիվ զբաղվի Հյուսիսային ծովում ածխաջրածինների արդյունահանմամբ։

14/04/2026
դրամ
Դոլար (USD)
375.19
+0
Եվրո (EUR)
442.61
+3.86
Ռուբլի (RUR)
4.9341
+0
Լարի (GEL)
139.26
+0.1
56968
-616
Արծաթ
897.04
-14.23