Ֆինանսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.00-0.50
EUR BUY - 422.00+3.00 EUR SELL - 426.50+1.50
OIL:  BRENT - 91.79+0.16 WTI - 85.82+0.25
COMEX:  GOLD - 4493.00+3.35 SILVER - 65.73+2.80
COMEX:  PLATINUM - 1816.70+5.15
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.43-0.62 EUR/GBP - 1.1676+0.84
FOREX:  EUR/USD - 1.1676+0.84 GBP/USD - 1.3611+0.55
STOCKS RUS:  RTSI - 803.89+1.17
STOCKS US: DOW JONES - 53463.05+0.22 NASDAQ - 26331.09+0.16
STOCKS US: S&P 500 - 7707.98+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 66216.79+1.36 TOPIX - 4059.73+1.18
STOCKS CHINA:  HANG SENG - 25698.49+0.80 SSEC - 3903.72+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10743.35+0.14 CAC40 - 8501.91-0.09
STOCKS EUR:  DAX - 26091.33-0.14
20/08/2026  CBA:  USD - 365.26+0.3 GBP - 498.32+3.47
20/08/2026  CBA:  EURO - 427.21+3.56
20/08/2026  CBA:  GOLD - 52384+714 SILVER - 744-19.87
2026թ.-ի փետրվարի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 14․13 մլրդ դոլար է (+1,107.1 մլն դոլար)
15/04/2026 22:21
Կիսվել

2026թ.-ի փետրվարի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը 14․13 մլրդ դոլար է (+1,107.1 մլն դոլար)

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026թ.-ի փետրվարի 28-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5 ,328,856.8 մլն դրամ: 2025թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է 205,525․2 մլն դրամով կամ 4%-ով։

Մասնավորապես, ՀՀ կառավարության պարտքը կազմել է 5,325,690.1 մլն դրամ, որից արտաքին պարտքը՝ 2,547,576.7 մլն դրամ է։ Արտաքին վարկերը և փոխառությունները կազմել են 1,721,095.2, իսկ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերը՝ 290,950.3 մլն դրամ, ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսերը՝ 535,531.3 մլն դրամ։

Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա այն կազմել 2,778,113.4 մլն դրամ, որից ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսեր՝ 2,559,644.7 մլն դրամ, ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսեր՝ 218,468.7 մլն դրամ:

ՀՀ համայնքների պարտքը կազմել է 3,166.6 մլն դրամ, որից արտաքին պարտքը՝ 3,109.0 մլն դրամ է, իսկ ներքին պարտքը՝ 57.6 մլն դրամ։

Եթե պետական պարտքը ներկայացնենք ԱՄՆ դոլարով՝ հաշվի առնելով դոլարի 2026թ.-ի փետրվարի 28-ի 377 դրամ փոխարժեքը, ապա 2026թ.-ի փետրվարի 28-ին ՀՀ պետական պարտքը կազմել է 14.13 մլրդ ԱՄՆ դոլար: Այդ թվում՝ արտաքին պարտքը կազմել է 6․77 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքը՝ 7.37 մլրդ ԱՄՆ դոլար։ 2025թ.-ի փետրվարի վերջի 13․03 մլրդ դոլար ցուցանիշի համեմատ պետական պարտքն աճել է 8․5%-ով կամ 1,107.1 մլն դոլարով։

20/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.26
+0.3
Եվրո (EUR)
427.21
+3.56
Ռուբլի (RUR)
4.3489
+0.0623
Լարի (GEL)
139.87
+0.23
52384
+714
Արծաթ
744
-19.87