
ՎԶԵԲ. 2014թ.-ին Հայաստանի տնտեսությունը կգրանցի «համեստ» աճ
Այս տարի Հայաստանում սպասվում է տնտեսական աճի ցուցանիշի կտրուկ անկում, իսկ արդեն հաջորդ տարի մեր երկրի տնտեսությունը կգրանցի աճի «համեստ» ցուցանիշ: Նման կանխատեսում է ներկայացրել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ):
Նոր զեկույցի համաձայն՝ այս տարի մեր երկրի ՀՆԱ-ն կաճի 2,5%-ով՝ 2012 թվականին գրանցված 7,1%-ի դիմաց: 2014 թվականի համար կանխատեսվում է ՀՆԱ-ի 3,5% աճ:
ՎԶԵԲ-ի վերլուծաբանների դիտարկմամբ՝ Հայաստանի տնտեսության աճի տեմպի անկումը մեծապես պայմանավորված է այս տարի գազի գնի թանկացմամբ:
Նշվում է նաև, որ 2014 թվականին սպասվող աճին կնպաստեն արտերկրից Հայաստան հոսող տրանսֆերտները, ինչպես նաև Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության պարագայում գազի գնի հավանական նվազումը: