Բիզնես

USD BUY - 367.50+0.50 USD SELL - 370.00+0.00
EUR BUY - 425.00+0.00 EUR SELL - 432.00+2.00
OIL:  BRENT - 93.08-5.01 WTI - 88.16-4.48
COMEX:  GOLD - 4499.20+2.89 SILVER - 75.65+4.55
COMEX:  PLATINUM - 1918.50+1.41
LME:  ALUMINIUM - 3636.00-0.99 COPPER - 13531.00-0.68
LME:  NICKEL - 18943.00-0.16 TIN - 54393.00-0.64
LME:  LEAD - 2006.00-0.42 ZINC - 3512.50-0.58
FOREX:  USD/JPY - 159.31-0.18 EUR/GBP - 1.1637+0.38
FOREX:  EUR/USD - 1.1637+0.38 GBP/USD - 1.3429+0.39
STOCKS RUS:  RTSI - 1140.49-0.90
STOCKS US: DOW JONES - 50668.97+0.05 NASDAQ - 26917.47+0.91
STOCKS US: S&P 500 - 7563.63+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 66329.50+2.53 TOPIX - 3957.17+1.41
STOCKS CHINA:  HANG SENG - 25182.39+0.70 SSEC - 4068.57-0.73
STOCKS EUR:  FTSE100 - 10425.96-0.75 CAC40 - 8188.87-0.23
STOCKS EUR:  DAX - 25092.25-0.34
29/05/2026  CBA:  USD - 368.18+0.13 GBP - 494.02-0.64
29/05/2026  CBA:  EURO - 428.71+0.37
29/05/2026  CBA:  GOLD - 52314-1118 SILVER - 864.36-37.85
Nissan-ը քննարկել է Սանդերլենդի գործարանում չինական Chery-ի մեքենաների արտադրության հնարավորությունը
17/04/2026 12:39
Կիսվել

Nissan-ը քննարկել է Սանդերլենդի գործարանում չինական Chery-ի մեքենաների արտադրության հնարավորությունը

Ճապոնական Nissan Motor-ը և չինական Chery Automobile-ը բանակցություններ են վարել Nissan-ի՝ Սանդերլենդում գտնվող գործարանում Chery-ի ավտոմեքենաների արտադրությունը կազմակերպելու հնարավորության շուրջ։ Այդ մասին գրում է The Financial Times-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ Nissan-ը ցանկանում է բարձրացնել իր բրիտանական գործարանի արտադրական բեռնվածությունը, որը ներկայումս աշխատում է ընդամենը մոտ 50% հզորությամբ։ Ձեռնարկությունն ունի մի քանի արտադրական գիծ՝ առանձին մասնաշենքերում, ինչը հեշտացնում է այն համատեղ օգտագործելը այլ ավտոարտադրողների հետ։

Nissan-ը Մեծ Բրիտանիայի ավտոարդյունաբերության ոլորտում ամենախոշոր գործատուներից մեկն է։ Սանդերլենդում գտնվող գործարանում աշխատում է մոտ 6000 մարդ, իսկ դրա գործունեությունը աշխատանքով ապահովում է ևս շուրջ 30 հազար անձի, որոնք ներգրավված են մատակարարման շղթաներում։

Մինչդեռ մինչև վերջին ժամանակները գործարանի բեռնվածությունը կազմում էր 30%-ից պակաս։ Իրավիճակը հաջողվել է բարելավել՝ այնտեղ նոր Leaf էլեկտրամեքենայի արտադրության մեկնարկի շնորհիվ։ Juke-ի էլեկտրական տարբերակը, որը պետք է վաճառքի դուրս գա 2027 թվականին, նույնպես արտադրվելու է այս ձեռնարկությունում։

Ռեգո Ինշուրանս

Չնայած այդ ծրագրերին՝ գործարանի ապագան դեռևս հարցականի տակ է։ Անցած ամիս Nissan-ը Մեծ Բրիտանիայի իշխանություններին զգուշացրել է, որ ստիպված կլինի կրճատել արտադրությունը Սանդերլենդում, եթե երկիրը չմիանա «Made in Europe» նախաձեռնությանը, որն ուղղված է եվրոպական արդյունաբերության աջակցությանը։

Chery-ի ծրագրերը նախատեսում են Եվրոպայում ավտոմեքենաների արտադրության ընդլայնում։ Ընկերությունում նախընտրում են համագործակցել այլ ավտոարտադրողների հետ՝ օգտագործելով արդեն գոյություն ունեցող գործարանները և խուսափելով սեփական ձեռնարկություններ կառուցելու համար մեծ ներդրումներից։

Chery-ն, որը բացի նույնանուն ապրանքանիշի մեքենաներից արտադրում է նաև Omoda և Jaecoo բրենդների ավտոմեքենաներ, Մեծ Բրիտանիայում ամենաարագ աճող չինական ավտոկոնցեռն է։ Ավտոմեքենաների արտադրողների և վաճառողների ընկերակցության տվյալներով՝ մարտին Chery-ի մասնաբաժինը բրիտանական շուկայում կազմել է 6%, մինչդեռ մեկ տարի առաջ այն 1% էր։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

29/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.18
+0.13
Եվրո (EUR)
428.71
+0.37
Ռուբլի (RUR)
5.1754
-0.0043
Լարի (GEL)
138.15
+0.32
52314
-1118
Արծաթ
864.36
-37.85