Բիզնես

USD BUY - 371.00-0.50 USD SELL - 374.00-0.50
EUR BUY - 435.00-1.00 EUR SELL - 442.00+0.00
OIL:  BRENT - 95.75+3.60 WTI - 89.12+6.29
COMEX:  GOLD - 4770.00-1.80 SILVER - 82.37+0.77
COMEX:  PLATINUM - 2075.90-3.07
LME:  ALUMINIUM - 3564.50-2.17 COPPER - 13347.00+0.58
LME:  NICKEL - 18117.00-0.67 TIN - 50695.00+1.18
LME:  LEAD - 1962.00+0.49 ZINC - 3446.00+0.64
FOREX:  USD/JPY - 158.89+0.20 EUR/GBP - 1.1762+0.01
FOREX:  EUR/USD - 1.1762+0.01 GBP/USD - 1.3509-0.04
STOCKS RUS:  RTSI - 1128.29-0.58
STOCKS US: DOW JONES - 49447.43+1.79 NASDAQ - 24468.48+1.52
STOCKS US: S&P 500 - 7126.06+1.20
STOCKS JAPAN:  NIKKEI - 58824.89+0.60 TOPIX - 3777.02+0.43
STOCKS CHINA:  HANG SENG - 26361.07+0.77 SSEC - 4082.13+0.76
STOCKS EUR:  FTSE100 - 10667.63+0.73 CAC40 - 8425.13+1.97
STOCKS EUR:  DAX - 24702.24+2.27
20/04/2026  CBA:  USD - 372.85-0.49 GBP - 503.98-0.96
20/04/2026  CBA:  EURO - 438.88-1.47
20/04/2026  CBA:  GOLD - 58385-76 SILVER - 950.84-1.25
Tesla-ի ռոբոտաքսին ուղևորով փորձել է կանգնել մայրուղու վրա՝ երթևեկության մեջտեղում
20/04/2026 16:26
Կիսվել

Tesla-ի ռոբոտաքսին ուղևորով փորձել է կանգնել մայրուղու վրա՝ երթևեկության մեջտեղում

Օսթինում ծառայության գործարկումից հետո Tesla-ն ամերիկյան ճանապարհային կարգավորող մարմնին՝ NHTSA-ին, հայտնել է 15 վթարի մասին։ Ընկերությունը թաքցնում է միջադեպերի մանրամասն նկարագրությունները, սակայն համացանցում տարածված տեսանյութերը ցույց են տալիս, որ դրանք բավական վտանգավոր են։

Մի դեպքի ժամանակ Tesla-ի ռոբոտաքսին ուղևորներով փորձել է կանգնել և կայանել հենց ավտոմայրուղու մեջտեղում։

Tesla-ն նաև գործարկել է իր ծառայությունը Դալասում և Հյուսթոնում՝ Օսթինից հետո առաջին անգամ ընդլայնելով գործունեությունը ևս երկու քաղաքում։ Սակայն նշվում է, որ ավտոմեքենաների առկայությունը գրեթե զրոյական է։ Tesla-ի նոր ծառայությունների հասանելիությունը Հյուսթոնում և Դալասում կազմել է 0-2%՝ միայն կարճատև առավոտյան ժամանակահատվածում հասնելով մինչև 50%-ի։ Ըստ երևույթին` ընկերությունը յուրաքանչյուր քաղաքում տեղակայել է մեկ կամ երկու մեքենա։

Գեոզոնավորումը նույնպես փոքր է։ Հյուսթոնում այն ընդգրկում է Ջերսի-Վիլիջ և Ուիլոուբրուք շրջանները՝ քաղաքի հյուսիս-արևմտյան հատվածում, մոտավորապես 12-15 քառակուսի մղոն տարածքով։ Դալլասում ծածկվող գոտին մի փոքր ավելի մեծ է՝ շուրջ 30-35 քառակուսի մղոն։ Համեմատության համար՝ Հյուսթոնի ագլոմերացիայի տարածքը գերազանցում է 10 հազար քառակուսի մղոնը։

Ռեգո Ինշուրանս

Մինչդեռ Օսթինում, որտեղ ընկերությունը գործում է արդեն 10 ամիս, նույնպես չեն ընդլայնում ռոբոտաքսիների պարկը, թեև ծառայության աշխատանքային տարածքը կազմում է 245 քառակուսի մղոն։ Քաղաքում գործում է ավելի քան տասը մեքենա՝ առանց օպերատորների։

Հունվարին հայտնի դարձավ, որ Tesla-ն Օսթինում ռոբոտաքսիի սրահում գտնվող անվտանգության վերահսկման համակարգը տեղափոխել է հետևից ընթացող ավտոմեքենայի մեջ։ Դա տեղի է ունեցել հենց այն պահին, երբ Մասկը Դավոսում հայտարարել էր, որ Tesla-ն «լուծել է ինքնավար վարման խնդիրը»։

Ավելի վաղ ռոբոտաքսիի օգտատերերն արդեն տարածել էին տեսանյութեր, որոնցում ապահովագրող վարորդը մեքենայի սրահում քնում է ղեկին։ Միաժամանակ ամեն անգամ ակտիվանում է նախազգուշացնող ձայնային ազդանշանը, որը նրան արթնացնում է։ Այդ ժամանակ ընկերությունը որևէ կերպ չի արձագանքել բողոքներին։

Տվյալները ցույց են տալիս, որ միայն Օսթինում 800 հազար անցած մղոնի հաշվով Tesla-ի ռոբոտաքսիների հաշվին արդեն գրանցվել է 14 վթար։ Այսպիսով, միջինում դրանք վթարի են ենթարկվում յուրաքանչյուր 57 հազար մղոնի ընթացքում։ Սա նշանակում է, որ ինքնավար մեքենաները չորս անգամ ավելի հաճախ են առաջացնում ճանապարհատրանսպորտային պատահարներ, քան սովորական վարորդը։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

20/04/2026
դրամ
Դոլար (USD)
372.85
-0.49
Եվրո (EUR)
438.88
-1.47
Ռուբլի (RUR)
4.9588
+0.0651
Լարի (GEL)
138.62
-0.22
58385
-76
Արծաթ
950.84
-1.25