2026թ.-ի փետրվարին առևտրային բանկերի ավանդների ծավալը կազմել է 7․42 տրիլիոն
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների 2026թ.-ի փետրվարին ՀՀ առևտրային բանկերի ավանդների ծավալը կազմել են 7,418,404 մլն ՀՀ դրամ (7․42 տրիլիոն)։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ ավանդների ծավալը աճել է 1,012,002 մլն-ով կամ 15․8%-ով։
Մասնավորապես ոչ ռեզիդենտների ավանդները կազմել են 1,552,732 մլն դրամ, իսկ ռեզիդենտներինը 5,865,672 մլն դրամ։
Ռեզիդենտների ավանդների 67.3%-ը կամ 3,946,365 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով ավանդներին, որոնց ծավալը 2025թ. փետրվարի համեմատ աճել է 27․7%-ով։
Ավանդների 32․7%-ը կամ 1,919,307 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով ավանդներին, որոնց ծավալը 2025թ. փետրվարի համեմատ աճել է 5․6%-ով։
