Առևտրային բանկերը 2026թ.-ի փետրվարի վերջի դրությամբ 8.04 տրիլիոնի վարկեր են տրամադրել
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2026 թվականի փետրվարի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի վարկերի ծավալը 8,035,184 մլն դրամ (8․04 տրլն) է։ 2025թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ վարկերի ծավալն աճել է 1,500,818 մլն դրամով կամ 23%-ով։
Մասնավորապես ոչ ռեզիդենտներին տրամադրվել է 354,654 մլն դրամի վարկ, իսկ ռեզիդենտներին՝ 7,680,531 մլն դրամ։
Ռեզիդենտներին տրամադրած վարկերի 68.1%-ը կամ 5,232,880 մլն դրամը բաժին է ընկնում ՀՀ դրամով վարկերին, որոնց ծավալը 2025թ. փետրվարի վերջի համեմատ աճել է 20.6%-ով։
Տրամադրած վարկերի 31.9%-ը կամ 2,447,651 մլն դրամը բաժին է ընկնում տարադրամով վարկերին, որոնց ծավալը 2025թ.-ի փետրվարի վերջի համեմատ աճել է 24.2%-ով։
