Շոկոլադ արտադրողները կակաոյի փոխարինիչներ են փնտրում՝ դրա գների անկայունության պատճառով
Շոկոլադ արտադրողները կակաոյին այլընտրանքներ են որոնում՝ վերջին երկու տարիներին շուկայում դրա գների անկայունության պատճառով: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով աղբյուրներին։
Եվրոպայում կակաոյի պահանջարկը տարեկան հաշվարկով նվազել է 7.8%-ով։ Հյուսիսային Ամերիկայում առաջին եռամսյակում անկումը կազմել է 3.8%, թեև փետրվարին կակաոյի գինը տոննայի համար իջել էր մինչև 2.9 հազար դոլարից ցածր՝ 2024 թվականի դեկտեմբերին գրանցված 12 հազար դոլարի ռեկորդային մակարդակից հետո։ Ինչպես նշում է պարբերականը, այս բոլոր դժվարությունները կապված են երաշտի և բույսերի հիվանդությունների հետ։
Այժմ շոկոլադագործները փորձում են փոխարինել ավանդական կակաոն։ Այլընտրանքների շարքում են բաղադրատոմսերի փոփոխությունը, կակաոյի փոխարինումն այլ բաղադրիչներով և արհեստական փոխարինիչների մշակումը։ Շվեյցարական սննդարդյունաբերական հսկա Nestle-ն մի քանի արտադրանքի բաղադրատոմսերն այնքան է փոխել, որ Մեծ Բրիտանիայի տարածքում կորցրել է դրանք «շոկոլադ» անվանելու իրավունքը։ Ընկերությունը նաև մշակել է «շոկոլադին նման, առանց կակաոյի արտադրանք», որի հիմքում արևածաղկի և վարսակի տապակած սերմերն են։
