Իրաքը սկսել է նավթի արտահանումը Սիրիայի միջոցով
Իրաքը սկսել է նավթի արտահանումը Սիրիայի միջոցով՝ այն ավտոցիստեռններով տեղափոխելով Միջերկրական ծովի Բանիաս նավահանգիստ: Այս մասին հայտնել է SANA գործակալությունը։
Նրա տվյալներով՝ 70 բեռնատարից կազմված շարասյունը, որոնք տեղափոխում էին հում նավթով լցված ցիստեռններ, անցել է Սիրիայի Ալ-Յարուբիա սահմանային անցակետով, ինչը վերջին 14 տարվա ընթացքում այս երթուղով առաջին փոխադրումն է։
Շարասյունն ուղևորվում է Բանիասի նավթավերամշակման գործարան։
Նշվում է, որ ցամաքային փոխադրումը սկսվել է այն պահին, երբ Իրաքը փնտրում է նավթի արտահանման այլընտրանքային ուղիներ՝ Հորմուզի նեղուցի շրջափակման ֆոնին։
