ՀՀ ԿԲ. Փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 15/11/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 15-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.30 դրամով և կազմել 405.33 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.49 դրամով և կազմել 544.72 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 12.40 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.67 դրամով և կազմել 650.84 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 163.66 դրամով և կազմել 16758.72 դրամ: Արծաթի գինն աճել է 0.84 դրամով և կազմել 270.80 դրամ: Պլատինի գինն աճել է 155.54 դրամով և կազմել 18908.94 դրամ: