Բիզնես

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
Իլոն Մասկը 1.5 մլն դոլար կվճարի՝ SEC-ի պահանջները Twitter-ի գնման գործով կարգավորելու համար
06/05/2026 11:56
Կիսվել

Իլոն Մասկը 1.5 մլն դոլար կվճարի՝ SEC-ի պահանջները Twitter-ի գնման գործով կարգավորելու համար

Իլոն Մասկy կվճարի 1.5 մլն դոլար՝ ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի (SEC) պահանջները կարգավորելու նպատակով։ Այդ պահանջները կապված են այն բանի հետ, որ միլիարդատերը ուշ է հրապարակել տեղեկատվություն՝ 2022 թվականին Twitter սոցիալական ցանցի (այժմ՝ X) բաժնետոմսերի ձեռքբերման մասին: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով դատական փաստաթղթերին։

Այս գումարը զգալիորեն ավելի փոքր է, քան պահանջում էր SEC-ն այն հայցում, որը դատարան էր ներկայացվել 2025 թվականի սկզբին։ Այն ժամանակ կարգավորող մարմինը պնդում էր, որ Մասկը պետք է վերադարձնի այն միջոցները, որոնք խնայել էր տեղեկատվության հրապարակման ուշացման արդյունքում։

SEC-ը պնդում էր, որ Մասկը խախտել է այն կանոնը, ըստ որի՝ ներդրողները պարտավոր են 10 օրվա ընթացքում հրապարակել տեղեկատվություն՝ հանրային ընկերությունում 5% և ավելի բաժնեմաս ձեռք բերելու դեպքում։ Մասկը Twitter-ի բաժնետոմսերի սեփականության մասին տվյալները հրապարակել է վերջնաժամկետից 11 օր ուշ։ SEC-ի գնահատմամբ՝ տեղեկատվության բացահայտման ձգձգումը թույլ է տվել միլիարդատիրոջը խնայել ավելի քան 150 մլն դոլար ընկերության ձեռքբերման ընթացքում։

Մասկի և SEC-ի միջև պահանջների կարգավորման վերաբերյալ համաձայնագիրը պետք է հաստատվի դատարանի կողմից։

Մասկի փաստաբան Ալեքս Սպիրոն WSJ-ին տրամադրած գրավոր մեկնաբանությունում նշել է, որ կարգավորող մարմինը հրաժարվել է Մասկի նկատմամբ անձնական պահանջներից։

Միլիարդատիրոջ դեմ հայցը կարգավորող մարմինը ներկայացրել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի աշխատանքի վերջին օրերին։ SEC-ի պահանջների մեղմացումը Մասկի գործով ցույց է տալիս, որ կարգավորող մարմինը հեռանում է խիստ իրավակիրառ պրակտիկայից՝ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պայմաններում։

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72