Տնտեսական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
ԱՄՆ-ում գործող ձեռնարկություններում աշխատանքից ազատումների թիվը հունվար-ապրիլին կրկնակի կրճատվել է
08/05/2026 13:01
Կիսվել

ԱՄՆ-ում գործող ձեռնարկություններում աշխատանքից ազատումների թիվը հունվար-ապրիլին կրկնակի կրճատվել է

ԱՄՆ-ում գործող ընկերությունները հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի քիչ աշխատատեղեր են կրճատել։ Այդ մասին հայտնել է Challenger, Gray & Christmas ընկերությունը։

Գործատուները հայտարարել են 300.75 հազար աշխատակիցների ազատման մասին՝ նախորդ տարվա 602.49 հազարի դիմաց։

Մասնավորապես, ապրիլին աշխատանքից ազատումների թիվը տարեկան կտրվածքով նվազել է 21%-ով՝ հասնելով 83.39 հազար մարդու։ Սակայն մարտի համեմատ այն աճել է 38%-ով։

«Տեխնոլոգիական ընկերությունները շարունակում են հայտարարել զանգվածային կրճատումների մասին և բոլոր ոլորտների մեջ առաջատար են աշխատանքից ազատումների հայտարարությունների քանակով», – նշել է Challenger, Gray & Christmas-ի աշխատանքի շուկայի փորձագետ Էնդի Չելենջերը՝ հավելելով, որ որպես պատճառ հաճախ նշվում է ԱԲ-ի և նորարարությունների վրա ծախսերի աճը։

Հունվար-ապրիլ ամիսներին տեխնոլոգիական ընկերությունները հայտարարել են 85.41 հազար աշխատակցի կրճատման մասին, ինչը 33%-ով բարձր է անցյալ տարվա ցուցանիշից։ Սա ոլորտի համար տարվա ամենավատ սկիզբն է՝ 2023 թվականից ի վեր։

Դեղագործական ընկերություններն այս տարի ազատել են 7.44 հազար մարդու (աճ՝ 6 անգամ), իսկ քիմիական ընկերությունները՝ 4.98 հազար (աճ՝ 2.7 անգամ)։

Միաժամանակ ապրիլին ԱՄՆ-ում գործող ընկերությունները հայտարարել են աշխատակազմը 10.05 հազար աշխատակցով ավելացնելու ծրագրերի մասին, ինչը 38%-ով պակաս է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից։ Հունվար-ապրիլին այդ ցուցանիշը կազմել է 60.947 հազար՝ նվազելով 13%-ով։

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72