Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65481.27-0.60 TOPIX - 4041.13-1.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24523.57-0.48 SSEC - 3830.45+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
29/09/2026  CBA:  USD - 363.18-0.16 GBP - 480.71-0.93
29/09/2026  CBA:  EURO - 412.14-1.05
29/09/2026  CBA:  GOLD - 48394-1382 SILVER - 716.12-43.36
Որոնք են Dodge-ի զարմանալի և անհավանական կոնցեպտներ
11/05/2026 18:36
Կիսվել

Որոնք են Dodge-ի զարմանալի և անհավանական կոնցեպտներ

Հին փորձարարական «ամերիկացիներ», որոնք իսկական հիացմունք են առաջացնում՝ փոքրիկ սպորտային մոդելներից մինչև հսկայական եռաառանցք պիկապ։ Ներկայացնում են զարմանալի ու անհավանական Dodge կոնցեպտ-քարերը:

Dodge Venom (1994 թ.)

90-ականներին Dodge բրենդը և Chrysler-ի մյուս ստորաբաժանումները առաջատար էին ամերիկյան դիզայնում՝ ոչ մի կերպ չզիջելով ասիական մրցակիցներին։ Այդ ժամանակաշրջանում ստեղծված գրեթե յուրաքանչյուր ավտոմեքենա բացառապես ջերմ զգացումներ է առաջացնում։ Իսկ կոնցեպտները՝ առավել ևս։ Նայեք Venom անունով չարացած «մեղվին»՝ 3.5-լիտրանոց V6 շարժիչով և հետևի քարշակով։ Դրանում միահյուսվել են ինչպես այն ժամանակվա դիզայներների ամենանոր գաղափարները, այնպես էլ լեգենդների գծերը։

Dodge T-Rex (1997 թ.)

Պիկապների և կոմերցիոն տեխնիկայի վրա մասնագիտացած Ram ապրանքանիշը վաղուց առանձնացել է Dodge-ից։ Այնուամենայնիվ, շատերը դեռ սովորության համաձայն ժամանակակից «Ռեմերին» կոչում են Dodge Ram՝ հիշելով վաղեմի փառավոր ժամանակները։ Այդ թվում՝ անհավանական T-Rex կոնցեպտը, որն արժանի է համարվել Ram 1500 TRX-ի յուրատեսակ «պապիկը»։

Dodge Sidewinder (1997 թ.)

Հիշո՞ւմ եք ռետրո-պիկապ-կաբրիոլետ Chevrolet SSR-ը։ Զվարճալի ու մի քիչ անիմաստ մեքենա էր։ General Motors-ն ակնհայտորեն գաղափարը վերցրել էր Dodge-ի ստեղծագործական թիմից, որոնք փորձարկում էին նման ձևաչափ և ստեղծել էին տպավորիչ Sidewinder-ը։ Դիզայնը դասական լուծումների ու ժամանակակից ոճի սահմանագծին է և այն պարզապես հիասքանչ է։

Dodge Copperhead (1997 թ.)

Viper-ը հազարավոր ավտոէնտուզիաստների երազանքն է եղել՝ իր փառահեղ ծնունդից սկսած։ Ցավոք, թանկ սուպերքար կարող են իրենց թույլ տալ քչերը, այդ պատճառով Chrysler-ի մասնագետները մտածում էին ավելի մատչելի ու պարզ մոդելի մասին։ Այդ գաղափարները մարմնավորվեցին հետևի քարշակով Copperhead-ում՝ Viper-ի «կրտսեր եղբոր» կերպարով։

Dodge Charger R/T (1999 թ.)

Անցյալ դարի վերջում ամերիկյան բրենդը, ինչպես նաև Chrysler-ի մյուս ստորաբաժանումները (բացառությամբ Jeep-ի), ձևավորվել էր որպես առաջատար՝ առաջաքարշակ մեքենաների ոլորտում։ Սա ուներ և դրական, և բացասական կողմեր․ լսարանի մի մասը հոգնել էր լայնածավալ «լինքորներից»՝ շարժիչի լայնակի տեղադրմամբ։ Հին դպրոցի երկրպագուները ցանկանում էին լեգենդների վերածնունդ, և Dodge-ը նրանց բավականին գայթակղեց հիանալի կոնցեպտ-սեդանով, որի մեջ վերակենդանացել էր հին Charger-ի ոգին։

Ռեգո Ինշուրանս

Dodge Tomahawk (2003 թ.)

Ինչպես արդեն հասկացաք, Dodge ընկերությունը փորձում էր Viper-ի V10-ը կիրառել ամենուր։ Նրա ամենաանհավանական կրողներից մեկը կարելի է համարել Tomahawk-ը։ Այն դժվար է մոտոցիկլ անվանել դասական իմաստով։ Այն ինքնասպանության խելահեղ երազանք էր։ Կոնստրուկցիան կառուցված է 8.3-լիտրանոց սուպերշարժիչի շուրջ՝ մոտ 500 ձիաուժ հզորությամբ, և կարող է շարժվել իսկապես անհավանական տեմպով․ տեսական առավելագույն արագությունը մոտ 680 կմ/ժ է։

Dodge Kahuna (2003 թ.)

Chrysler կոնցեռնը ճանաչված մասնագետ է մինիվենների ստեղծման ոլորտում, ուստի վեցտեղանոց սրահ ունեցող և 2.4-լիտրանոց տուրբո «չորսգլանով» միածավալ շոու-քարը մինչ այսօր կարծես կատակ լինի։ Չափազանց տարօրինակ ու ոչ լուրջ դիզայն, այնպես չէ՞։ Բայց Kahuna-ի վրա փորձարկվեց նստատեղերի Stow N” Go համակարգը, որը թույլ է տալիս դրանք ծալել հարթ հատակի մեջ։ Հետագայում այդ լուծումը կիրառվեց սերիական ավտոմեքենաներում։

Dodge Slingshot (2004 թ.)

Ամերիկյան բրենդն առաջին հերթին ասոցացվում է դասական և ժամանակակից մասլքարերի փառահեղ ժառանգության հետ։ Այդ պատճառով առավել զարմանալի են այն նախագծերը, որոնք չեն տեղավորվում ընկերության սովորական «լեգենդի» մեջ։ Այդպիսի օրինակ է աշխույժ Slingshot-ը՝ մեքենա, որն ավելի շուտ կսպասեիք եվրոպական կամ ճապոնական նշանի տակ։

Dodge Demon (2007 թ.)

Demon անունը սկզբում պատկանում էր 1970-ականների սկզբի փոքր մասլքարին, իսկ հետո անցավ Challenger-ի ժամանակակից տարբերակին՝ մրցումների համար։ Սակայն դրանց միջև կա նույնանուն կոնցեպտ-քար՝ լրիվ այլ փիլիսոփայությամբ։ Դա կոմպակտ ռոդսթեր է՝ Mazda MX-5-ի, Pontiac Solstice-ի և Saturn Sky-ի նման։

Dodge Zeo (2008 թ.)

Ժամանակակից էլեկտրականացված աշխարհում կոմպակտ սպորտքարի գաղափարն ակնհայտորեն օգտակար կլիներ։ Դուք հավանաբար կզարմանաք՝ իմանալով, որ այն աշխատում է ոչ թե ներքին այրման շարժիչով, այլ 272 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչով, որը պտտեցնում է հետևի անիվները և ապահովում է 0-100 արագացում 6 վայրկյանից պակաս ժամանակում։ Zeo-ի զինանոցում կան նաև այլ հետաքրքիր առանձնահատկություններ՝ օրինակ՝ բնորոշ համամասնությունները, մկանուտ թափքի ուրվագծերը և վեր բարձրացող դռները։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
48394
-1382
Արծաթ
716.12
-43.36