ՏՀԶԿ-ն իջեցրել է համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումները
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ) վերանայել և արդյունքում զգալի իջեցրել է համաշխարհային տնտեսության աճի վերաբերյալ իր կանխատեսումները: Նոր կանխատեսումների համաձայն՝ 2013 թվականի արդյունքներով համաշխարհային տնտեսությունը կգարնցի 2,7% աճ, իսկ 2014 թվականին՝ 3,6% աճ:
Նշենք, որ ավելի վաղ, իր մայիսյան կանխատեսումներում, ՏՀԶԿ-ն 2013 և 2014 թվականների համար կանխատեսել էր համաշխարհային ՀՆԱ-ի համապատասխանաբար 3,6% և 4% աճ:
Սպասվում է, որ այս տարի ԱՄՆ-ի տնտեսությունը կաճի 1,7%-ով, 2014 թվականին` 2,9%-ով: Ճապոնիայի համար կանխատեսվում է համապատասխանաբար 1,8% և 1,5% աճ, իսկ Եվրոգոտու համար՝ 0,4% և 1% աճ: