2026թ․-ի հունվար-մարտին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 41․3%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-մարտին Հայաստանում արտադրվել է 13,885.9 հազար լիտր հանքային ջուր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 41․3%-ով։
Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 17․1%-ով և կազմել 16,011.4 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն նվազել է 3․3%-ով և կազմել 31,979.7 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունն աճել է 20․8%-ով՝ կազմելով 3,985.2 հազար լիտր։
