Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 424.00+0.00 EUR SELL - 431.00+0.00
OIL:  BRENT - 109.95+0.44 WTI - 107.44+1.92
COMEX:  GOLD - 4552.50-0.07 SILVER - 76.57-0.76
COMEX:  PLATINUM - 1972.50-0.97
LME:  ALUMINIUM - 3652.50+0.00 COPPER - 14153.00+0.00
LME:  NICKEL - 19177.00+0.00 TIN - 56046.00+0.00
LME:  LEAD - 2009.00+0.00 ZINC - 3528.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.93+0.13 EUR/GBP - 1.1643+0.17
FOREX:  EUR/USD - 1.1643+0.17 GBP/USD - 1.3414+0.70
STOCKS RUS:  RTSI - 1161.78+2.39
STOCKS US: DOW JONES - 49686.12+0.32 NASDAQ - 26090.73-0.51
STOCKS US: S&P 500 - 7403.05-0.07
STOCKS JAPAN:  NIKKEI - 60815.95-0.97 TOPIX - 3826.51-0.97
STOCKS CHINA:  HANG SENG - 25675.18-1.11 SSEC - 4131.53-0.09
STOCKS EUR:  FTSE100 - 10323.75+1.26 CAC40 - 7987.49+0.44
STOCKS EUR:  DAX - 24307.92+1.49
18/05/2026  CBA:  USD - 368.04-0.19 GBP - 491.3-1.47
18/05/2026  CBA:  EURO - 427.96-0.99
18/05/2026  CBA:  GOLD - 53579-1863 SILVER - 931.71-95.69
Չինաստանի տնտեսությունը դանդաղել է․ աճը զսպել են Մերձավոր Արևելքի պատերազմն ու թույլ ներքին պահանջարկը
19/05/2026 13:03
Կիսվել

Չինաստանի տնտեսությունը դանդաղել է․ աճը զսպել են Մերձավոր Արևելքի պատերազմն ու թույլ ներքին պահանջարկը

Չինաստանի տնտեսությունը երկրորդ եռամսյակի սկզբին դանդաղեցրել է աճի տեմպը, վկայում են երկրի Ազգային վիճակագրական բյուրոյի տվյալները։ Ապրիլին արդյունաբերական արտադրությունն աճել է 4,1%-ով, իսկ մանրածախ վաճառքները՝ 0,2%-ով։ Սրանք վերջին մի քանի տարիների նվազագույն ցուցանիշներն են։

Այդ դինամիկայի պատճառների թվում են Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքով էներգակիրների գների աճը, թույլ ներքին պահանջարկը և գործարար ակտիվության թուլացումը։ Սակայն մոտ ժամանակներս իրավիճակը կարող է փոխվել․ ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունները վկայում են, որ երկրները պատրաստ են փոխադարձ զիջումների։

Ապրիլյան վիճակագրությունը խորացրել է կասկածները ՉԺՀ տնտեսության աճի կայունության վերաբերյալ։ Տվյալները ավելի թույլ են եղել, քան ակնկալում էին վերլուծաբանները։ Ազգային վիճակագրական բյուրոյի գնահատմամբ՝ անցած ամիս Չինաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը տարեկան արտահայտությամբ աճել է 4,1%-ով։ Սա ամենացածր ցուցանիշն է 2023 թվականի հուլիսից ի վեր․ մարտին աճը գնահատվել էր 5,7%։ Trading Economics-ի հարցմանը մասնակցած վերլուծաբանները կանխատեսում էին աճի արագացում մինչև 5,9%։ Վերամշակող արդյունաբերությունում արտադրությունն աճել է 4%-ով՝ մարտի 6%-ի դիմաց, իսկ հանքարդյունաբերությունում՝ 3,8%-ով՝ 5,7%-ի դիմաց։ Համակարգիչների և կապի սարքավորումների արտադրությունն աճել է 15,6%-ով՝ մարտի 12,5%-ից հետո․ սա այն քիչ ոլորտներից է, որտեղ արձանագրվել է աճի արագացում։

Արդյունաբերական արտադրության աճի դանդաղումը մասամբ կապված է նաև Մերձավոր Արևելքում պատերազմի հետևանքով էներգակիրների գների բարձրացման հետ։

ՉԺՀ-ն շարունակում է մնալ նավթի խոշորագույն ներմուծողը և զգալիորեն կախված է տարածաշրջանից մատակարարումներից․ 2025 թվականին Մերձավոր Արևելքին բաժին էր ընկնում Չինաստանի նավթի ներմուծման մոտ կեսը և հեղուկացված բնական գազի (LNG) գնումների գրեթե մեկ երրորդը։ Մատակարարումների զգալի մասն անցնում է Հորմուզի նեղուցով, ուստի խափանումները արագորեն վերածվում են չինական արդյունաբերության ծախսերի աճի։

Թույլ դինամիկան բացատրվում է նաև ներքին պահանջարկի խնդիրներով, որոնք սրվում են մտահոգիչ լուրերի ֆոնին։ Մարտին 1,7% աճից հետո մանրածախ վաճառքներն ապրիլին տարեկան կտրվածքով ավելացել են ընդամենը 0,2%-ով՝ 2% աճի կանխատեսման դիմաց։ Սա նվազագույն ցուցանիշն է 2022 թվականի դեկտեմբերից ի վեր։ Ավտոմեքենաների վաճառքը կրճատվել է 15,3%-ով, շինանյութերինը՝ 13,8%-ով, կահույքինը՝ 10,4%-ով։ Որոշ ոլորտների դինամիկան կապված է նաև անշարժ գույքի շուկայում շարունակվող անկման հետ։ Ազգային վիճակագրական բյուրոյի գնահատմամբ՝ չորս ամսում ներդրումները ոլորտում կրճատվել են 13,7%-ով։ Նորակառույց բնակարանների գներն ապրիլին նվազել են տարվա առավելագույն՝ 3,5%-ով։

Goldman Sachs-ի վերլուծաբանների կարծիքով՝ առանց լրացուցիչ խթանների ՉԺՀ տնտեսությունը, հավանաբար, չի հասնի 2026 թվականի նպատակային 4,5-5% աճին։

Մերձավոր Արևելքում պատերազմի, ինչպես նաև ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ առևտրային դիմակայության պատճառով անորոշ հեռանկարները հանգեցնում են Չինաստանում գործարար ակտիվության թուլացման, ինչը ևս ազդում է ընկերությունների ներդրումային ակտիվության վրա և սահմանափակում արտաքին միջավայրին հարմարվելու հնարավորությունը, նշում են ING-ում։

Առաջիկա ամիսներին Չինաստանի գործարար ակտիվությանը կարող է լրացուցիչ աջակցություն տալ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում լարվածության թուլացումը։ Պեկինում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հանդիպումից հետո կողմերը հասկացրել են, որ պատրաստ են փոխադարձաբար նվազեցնել առանձին ապրանքների մաքսատուրքերը։ Մանրամասներ առայժմ չկան․ Պեկինում նշել են, որ բանակցությունները շարունակվում են։ Կանոնավոր հանդիպումների համար երկրները պայմանավորվել են ստեղծել առևտրային և ներդրումային խորհուրդներ։

Պայմանավորվածությունների առանձին բլոկը վերաբերում է գյուղատնտեսությանը։ Սպիտակ տան հաղորդմամբ՝ Չինաստանը համաձայնել է մինչև 2028 թվականը տարեկան առնվազն $17 մլրդ-ի ամերիկյան գյուղմթերք գնել։ Վաշինգտոնի համար դա աջակցություն է առևտրային պատերազմից և պարարտանյութերի գների աճից տուժած ֆերմերներին։ Պեկինի համար դա համեմատաբար անվտանգ զիջում է․ գյուղմթերքի ներմուծումն ավելի պակաս զգայուն է, քան տեխնոլոգիաների գնումները, իսկ դրա ընդլայնումն օգնում է ԱՄՆ-ի հետ բանակցությունները պահել աշխատանքային հունի մեջ։ Վերլուծաբանները լարվածության թուլացման ազդակ են համարում նաև ԱՄՆ-ից մսամթերքի մուտքի մասնակի վերականգնումը ՉԺՀ շուկա։ Պեկինը երկարաձգել է 2025 թվականին ժամկետանց դարձած լիցենզիաները տավարի միս մատակարարող ավելի քան 400 ամերիկյան ընկերությունների համար։

Ինքնին այս քայլերը չեն փոխում երկկողմ հարաբերություններում ուժերի հավասարակշռությունը, սակայն ցույց են տալիս փոխզիջում փնտրելու պատրաստակամություն։ Այնուամենայնիվ, պայմանավորվածությունների կայունությունը երաշխավորված չէ․ վերլուծաբանները հիշեցնում են, որ Դոնալդ Թրամփի առաջին նախագահական ժամկետում ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային համաձայնագրերը կատարվել էին միայն մասամբ։

18/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.04
-0.19
Եվրո (EUR)
427.96
-0.99
Ռուբլի (RUR)
5.0736
+0.0424
Լարի (GEL)
137.59
+0.09
53579
-1863
Արծաթ
931.71
-95.69