Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
Միֆ, թե՞ իրականություն. Wildberries-ի տարբերակը
21/05/2026 13:36
Կիսվել

Միֆ, թե՞ իրականություն. Wildberries-ի տարբերակը

Էլեկտրոնային առևտուրը վաղուց դադարել է լինել պարզապես հարմարավետ ընտրություն. այսօր այն մեր առօրյա կյանքի և տնտեսության անբաժանելի մասն է: Հայաստանում այս շուկան վերջին տարիներին թռիչքային աճ է ապրում՝ փոխելով ինչպես գնորդների սովորությունները, այնպես էլ բիզնես վարելու կանոնները: Ժամանակակից առցանց հարթակները թույլ են տալիս հաշված վայրկյանների ընթացքում գտնել անհրաժեշտ ամեն ինչ, սակայն շուկայի աճին զուգընթաց դեռևս պահպանվում են որոշակի կարծրատիպեր ու թյուրըմբռնումներ:

Այս թեմայով հինգ ամենատարածված միֆերը մեկնաբանում և հերքում է Հայաստանում Wildberries-ի Վաճառքի բաժնի ղեկավար Մարտա Մոսիյանը:

Wildberries-ից պատվերները երկար են հասնում

«Այս միֆը հեշտությամբ հերքվում է թվերով և պրակտիկայով: Երբ գնորդն ընտրում է ապրանք, որն ունի “Ապրանքներ տեղական պահեստից. Հայաստան” նշումը, առաքման ժամկետը տատանվում է մի քանի ժամից մինչև մի քանի օր: Սա նշանակում է, որ արտադրանքն արդեն երկրի ներսում է և կարիք չունի սահման հատելու: Դեպքերի մեծ մասում գնորդներն իրենց պատվերները ստանում են ընդամենը 48 ժամվա ընթացքում: Ոչ մի ուշացում սահմանին կամ բարդ միջազգային լոգիստիկա»:

Հայկական ապրանքներ չկան

«Իրականում մեր հարթակում տեղական արտադրանքի ծավալն օրեցօր աճում է: Հայկական բրենդները՝ հագուստից ու կոսմետիկայից մինչև ձեռագործ յուրօրինակ աշխատանքներ ու սննդամթերք, ակտիվորեն ներկայացված են Wildberries-ում: Գնորդները հաճախ հաճելիորեն զարմանում են՝ բացահայտելով, թե որքան որակյալ տեղական ապրանքներ կարելի է գտնել հարթակում, ընդ որում՝ դրանք արդեն տեղում են և պատրաստ են արագ առաքման»:

Վաճառք կարող են իրականացնել միայն խոշոր ընկերությունները

«Բացարձակապես հակառակը: Wildberries-ը հենց այն հարթակն է, որը հավասարեցնում է հնարավորությունները: Փոքր և ընտանեկան բիզնեսը, սկսնակ ձեռնարկատերերն ու անկախ վարպետները կարող են հեշտությամբ դուրս գալ շուկա: Ձեզ անհրաժեշտ չէ հսկայական բյուջե կամ խանութների սեփական ցանց. բավական է ունենալ ապրանքը, իսկ բազմամիլիոնանոց հաճախորդների լսարանն ու լոգիստիկան կապահովի մեր հարթակը»:

Wildberries-ում միայն հագուստ կա

«Եթե մի քանի տարի առաջ օնլայն հարթակները ասոցացվում էին գերազանցապես հագուստի և կոշիկի հետ, ապա այսօր պատկերն ամբողջովին այլ է: Տեղական վաճառողների կողմից առաջարկվող տեսականին ընդգրկում է ամենատարբեր կատեգորիաներ՝ ապրանքներ տան և կենցաղի համար, կոսմետիկա, սպորտային ապրանքներ, մանկական արտադրանք և շատ ավելին: Մարդիկ հաճախ մտնում են հարթակ հագուստ ընտրելու համար, բայց արդյունքում բացահայտում են տան հարմարավետության համար անհրաժեշտ ամեն ինչ»:

Առցանց գնումները Հայաստանում չեն աշխատում

«Այսօր մենք արդեն վստահությամբ կարող ենք ասել, որ առցանց գնումները ոչ միայն աշխատում են, այլև դարձել են Հայաստանի բնակիչների առօրյա կենսակերպի մասը: Մարդիկ վստահում են ինտերնետ-շոփինգին, քանի որ այն խնայում է ամենաթանկը՝ ժամանակը: Իսկ երբ գնումը կատարվում է տեղական պահեստի ընտրությամբ, արդյունավետությունն ու արագությունը վերջնականապես կոտրում են հին կարծրատիպերը»:

Իրական պատմություններ. ինչ են ասում գնորդներն ու վաճառողները

Տեղի ունեցող փոփոխությունների և տեղական գնումների հարմարավետության մասին ամենալավը պատմում են հենց իրենք՝ օգտատերերը: Ահա երեք փոքրիկ պատմություն, որոնք ապացուցում են՝ տեղական պահեստից պատվերները փոխում են Հայաստանում օնլայն շոփինգի մշակույթը:

Անի (Գնորդ).

«Վստահ էի, որ պատվերը հաստատ չի հասցնի տեղ հասնել մինչև հանգստյան օրերը: Բայց քանի որ միջոցառմանը մնացել էր ընդամենը մի քանի օր, որոշեցի ռիսկի դիմել և գնում ձևակերպեցի Wildberries-ում: Ի զարմանս ինձ՝ արդեն երկու օր անց պատվերը պատվերների տրման կետում էր, և ես ուրախությամբ նկարահանում էի ապրանքի բացումը (unpacking) Ինստագրամի համար: Հենց այդ ժամանակ ես առաջին անգամ նկատեցի ապրանքի կողքին գտնվող փոքրիկ նշումը՝ “Արտադրված է Հայաստանում”»:

Անդրանիկ (Գնորդ).

«Մի քանի տարի առաջ առաջին անգամ պատվեր կատարեցի Wildberries-ում. տան համար լամպ էի փնտրում: Նախկինում նման իրերը մենք գնում էինք միայն տեղական խանութներից, ուստի սպասում էի ստանդարտ առաքման Ռուսաստանից՝ 7-10 օրվա ընթացքում: Ի զարմանս ինձ՝ պատվերը եկավ արդեն երկու օրից: Նույնիսկ մտածեցի, որ կեղծիք է: Որոշ ժամանակ անց իմացա, որ ապրանքների մի մասը տեղակայվում է Հայաստանի պահեստներում և առաքվում է զգալիորեն արագ: Այդ ժամանակ էլ կարողացա վերանայել իմ կարծիքն ու փոխել վերաբերմունքս այդ պատմության հանդեպ»:

Մարիամ (Handmade բրենդի հիմնադիր, Վաճառող).

«Երկար ժամանակ կարծում էի, որ օնլայն հարթակները բացառապես խոշոր վաճառողների և մեծ բրենդների տեղն են: Ինձ թվում էր, թե ձեռագործ աշխատանքների իմ փոքրիկ բրենդը պարզապես կկորչի նման հսկայական հարթակում: Բայց ամեն ինչ սկսվեց բառացիորեն մի քանի ապրանքից, որոնք ես տեղադրեցի կայքում: Այսօր իմ ապրանքները Հայաստանում շատ արագ սպառվում են, և ես հասկացա, որ տեղական շուկայի ու սպառողի համար այս հարթակը նոր մեծ դռներ է բացում»:

Այսօր Wildberries-ը Հայաստանում ոչ միայն փոխում է գնումների սովորությունները, այլև աստիճանաբար կոտրում է հնացած միֆերը՝ տեղական բիզնեսն ու գնորդներին դարձնելով ավելի մոտ, արագ և հասանելի միմյանց համար:

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02