Կանադան 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման վրա կծախսի 800 միլիոն դոլար
Կանադայի կառավարությունը 2026 թվականի ամռանը կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման համար կծախսի մոտ 1.1 միլիարդ կանադական դոլար (801 միլիոն ԱՄՆ դոլար)։ Այդ մասին նշվում է խորհրդարանական զեկույցում։
Երկրում կանցկացվի առաջնության, ընդհանուր առմամբ, 13 հանդիպում, և յուրաքանչյուր խաղի ծախսը կկազմի մոտ 82 միլիոն կանադական դոլար։ Տասը խաղ կանցկացվի խմբային փուլում, իսկ երեքը՝ փլեյ-օֆֆի տարբեր փուլերում։
Ընդհանուր գումարից մոտ 473 միլիոն դոլարը կհատկացվի դաշնային բյուջեից, իսկ 593 միլիոն դոլարը՝ լոկալ բյուջեներից։ Հիմնական ծախսերը կապված են անվտանգության ապահովման հետ, ինչպես նաև միջոցներ կուղղվեն մարզադաշտերի և այլ մարզական ենթակառուցվածքների արդիականացմանը։
Ավելի վաղ Politico-ն գրել էր, որ Միացյալ նահանգների դաշնային կառավարությունը 2026 թվականի աշխարհի առաջնության ընթացքում անվտանգության միջոցառումների համար կծախսի 625 միլիոն դոլար, իսկ առաջնության խաղեր ընդունող ամերիկյան 11 քաղաքներից յուրաքանչյուրը կհատկացնի մինչև 200 միլիոն դոլար։
2026 FIFA World Cup-ը կմեկնարկի հունիսի 11-ին, իսկ եզրափակիչը կկայանա հուլիսի 19-ին Նյու Ջերսիի MetLife Stadium մարզադաշտում։
