Տնտեսական

USD BUY - 365.50-0.50 USD SELL - 368.50-0.50
EUR BUY - 423.50-0.50 EUR SELL - 428.00-1.00
OIL:  BRENT - 105.81-4.13 WTI - 99.09-4.20
COMEX:  GOLD - 4531.30+1.15 SILVER - 75.85+1.36
COMEX:  PLATINUM - 1939.00+0.82
LME:  ALUMINIUM - 3602.50-1.37 COPPER - 13411.00-5.24
LME:  NICKEL - 18806.00-1.93 TIN - 51613.00-7.91
LME:  LEAD - 1963.50-2.26 ZINC - 3513.00-0.44
FOREX:  USD/JPY - 158.94+0.06 EUR/GBP - 1.1618+0.14
FOREX:  EUR/USD - 1.1618+0.14 GBP/USD - 1.3424+0.19
STOCKS RUS:  RTSI - 1172.30-0.39
STOCKS US: DOW JONES - 50009.35+1.31 NASDAQ - 26270.36+1.54
STOCKS US: S&P 500 - 7432.97+1.08
STOCKS JAPAN:  NIKKEI - 59804.41-1.23 TOPIX - 3791.65-1.53
STOCKS CHINA:  HANG SENG - 25651.12-0.57 SSEC - 4162.18-0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10432.34+0.99 CAC40 - 8117.42+1.70
STOCKS EUR:  DAX - 24737.24+1.38
20/05/2026  CBA:  USD - 367.87-0.34 GBP - 492.8-0.79
20/05/2026  CBA:  EURO - 426.69-1.21
20/05/2026  CBA:  GOLD - 53184-862 SILVER - 899.35+2.84
ԵՏՀ-ն Հայաստանին, Բելառուսին և Ղրղզստանին կակաոյի փոշու ներմուծման արտոնություն է տրամադրել
21/05/2026 14:54
Կիսվել

ԵՏՀ-ն Հայաստանին, Բելառուսին և Ղրղզստանին կակաոյի փոշու ներմուծման արտոնություն է տրամադրել

ԵՏՀ խորհուրդը սակագնային արտոնություն է տրամադրել Հայաստանին, Բելառուսին և Ղրղզստանին՝ կակաոյի փոշու ներմուծման համար մաքսատուրքի վճարումից ազատման տեսքով։

Ինչպես հայտնել է ԵՏՀ առևտրային բլոկը, արտոնությունն ուժի մեջ կմտնի որոշման հրապարակումից 10 օր անց և կգործի 2026 թվականի ընթացքում։

Արտոնության շրջանակում Բելառուսը կկարողանա արդյունաբերական վերամշակման նպատակով առանց մաքսատուրքի ներմուծել 1 500 տոննա կակաոյի փոշի, իսկ Հայաստանն ու Ղրղզստանը՝ յուրաքանչյուրը 300 տոննա։

«Մաքսասակագնային կարգավորման այս միջոցը նպատակ ունի ավելացնել մեր մի շարք երկրների ներքին շուկա կակաոյի փոշու մատակարարումները՝ պատրաստի արտադրանքի արտադրության համար», – հայտարարել է ԵՏՀ առևտրի նախարարը։

Նա պարզաբանել է, որ կակաոյի փոշին օգտագործվում է շոկոլադի և շոկոլադե արտադրանքի, հրուշակեղենի, հացաբուլկեղենի և ալրային արտադրանքի, կակաո պարունակող կաթնամթերքի, ինչպես նաև ըմպելիքների և չոր խառնուրդների արտադրության մեջ։

20/05/2026
դրամ
Դոլար (USD)
367.87
-0.34
Եվրո (EUR)
426.69
-1.21
Ռուբլի (RUR)
5.1458
-0.0083
Լարի (GEL)
137.57
-0.13
53184
-862
Արծաթ
899.35
+2.84