Թբիլիսիում արձանագրվել է բյուջետային մուտքերի զգալի աճ՝ սխալ կայանման տուգանքներից
Կայանման կանոնների խախտման համար նախատեսված տուգանքներից ստացվող եկամուտները Թբիլիսիում աճել են 165%-ով։ Հունվար-ապրիլ ամիսներին բյուջե է մուտքագրվել 7 056 880 լարի, մինչդեռ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմել էր 2 658 925 լարի։
Ընդհանուր առմամբ, 4 ամսվա ընթացքում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար նախատեսված տուգանքներից բյուջետային մուտքերը կազմել են 108 264 051 լարի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 54 339 998 լարիի դիմաց։
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ բյուջետային մուտքերը կտրուկ աճել են ՃԵԿ գրեթե բոլոր խախտումներից, ինչը վկայում է ինչպես խախտումների թվի աճի, այնպես էլ դրանց արձանագրման արդյունավետության բարձրացման մասին։
2025 թվականի արդյունքներով նմանատիպ խախտումներից բյուջե էր մուտքագրվել 17 527 091 լարի։
2022 թվականի աշնանից Վրաստանում վերանայվել են կայանման կանոնների խախտման տուգանքները․ տուգանքի չափը 10 լարիից բարձրացվել է մինչև 50 լարի, ինչը զգալի ազդեցություն է ունեցել ընդհանուր մուտքերի աճի վրա։
Ստացվում է՝ Վրաստանում կայանման և ճանապարհային խախտումների վերահսկման համակարգը դարձել է էապես ավելի խիստ, իսկ բյուջետային մուտքերը՝ զգալիորեն ավելի բարձր։
