Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 64425.95-4.90 TOPIX - 3999.34-2.38
STOCKS CHINA:  HANG SENG - 24062.72-1.03 SSEC - 3707.48-1.59
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
15/10/2026  CBA:  USD - 361.49+0.06 GBP - 479.12-0.24
15/10/2026  CBA:  EURO - 405.41+1.01
15/10/2026  CBA:  GOLD - 47526-925 SILVER - 679.78-19.87
Tether-ը մտադիր է գործարկել լարիի թվային անալոգը՝ GELt
25/05/2026 18:11
Կիսվել

Tether-ը մտադիր է գործարկել լարիի թվային անալոգը՝ GELt

Tether ընկերության մուտքը Վրաստան շատ կարևոր ազդակ է միջազգային ներդրումային համայնքի համար։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսպես է բնութագրել գլոբալ տեխնոլոգիական առաջնորդի մուտքը Վրաստան՝ ելույթ ունենալով Tether-ի ներդրումային նախագծի շնորհանդեսին։

Վարչապետը նշել է, որ Tether-ը տնօրինում է մոտ 200 միլիարդ դոլարի ակտիվներ և կառավարում է ոսկու պաշարներ՝ ներկայում հանդիսանալով շատ հզոր կամուրջ ավանդական և թվային տնտեսությունների միջև։

«Մենք ուրախ ենք, որ այժմ Tether-ը նույնպես դառնում է մեր տնտեսական էկոհամակարգի անբաժանելի մասը», – ասել է Կոբախիձեն։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ընկերությունը նախատեսում է իրականացնել շատ խոշոր ներդրումներ տարբեր ոլորտներում, և դա դուրս է գալիս զուտ բիզնես շահերի շրջանակից։ Նրա խոսքով՝ համագործակցությունն ուղղված է լայն հանրային օգուտի ապահովմանը։

«Ուրախ եմ այսօր մասնակցել այս շատ կարևոր միջոցառման բացմանը։ Ուզում եմ հստակ հայտարարել՝ սկսելով այս համագործակցությունը Tether-ի հետ՝ մենք կատարում ենք նոր, շատ կարևոր և շատ հետաքրքիր քայլ մեր տնտեսական զարգացման ճանապարհին։ Այս գործընկերության ամենահավակնոտ դրսևորումը ընկերության ծրագիրն է՝ գործարկել վրացական լարիի թվային անալոգը՝ GELt-ը։ Մենք նաև ուրախ ենք, որ ընկերությունը նախատեսում է իրականացնել շատ խոշոր ներդրումներ տարբեր ոլորտներում։ Հատկապես մեզ ուրախացնում են սոցիալական և կրթական ոլորտներում նախատեսվող ներդրումները, ինչը հաստատում է, որ այս համագործակցությունը շատ ավելի լայն է, քան պարզապես կոմերցիոն շահերը, և ուղղված է հասարակական բարիքին»։

Վարչապետի բնորոշմամբ՝ ընկերության մուտքը վրացական շուկա շատ կարևոր ազդակ է միջազգային ներդրումային համայնքի համար։ Այս փաստը վկայում է այն մասին, որ ներդրողների վստահությունը Վրաստանի նկատմամբ աստիճանաբար աճում է։ Վրաստանը հուսալի և վստահելի գործընկեր է միջազգային ընկերությունների համար:

15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
47526
-925
Արծաթ
679.78
-19.87