Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն ունի նոր գործադիր տնօրեն
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի որոշմամբ` դադարեցվել են Բյուրոյի գործադիր տնօրեն Աննա Վարդիկյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Բյուրոյի նոր գործադիր տնօրեն է նշանակվել ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության ւ զարգացման բաժնի պետ Միսակ Բաբաջանյանը:
Նոր գործադիր տնօրենի լիազորություններն ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 2-ից: