Ամերիկյան կրիպտոարժութային ֆոնդերը կորցրել են 2.8 միլիարդ դոլար
Ներդրողները շարունակել են միջոցներ դուրս բերել ամերիկյան բորսայական ֆոնդերից, որոնք առևտուր են անում spot բիթքոյնով, արդեն իններորդ սեսիան անընդմեջ։ Ինչպես գրում է Bloomberg-ը, սա միջոցների արտահոսքի ամենաերկարատև շրջանն է՝ այս ֆինանսական գործիքների գործարկումից ի վեր։ Գործակալության տվյալներով՝ դա վկայում է խոշորագույն կրիպտոարժույթի նկատմամբ պահանջարկի նվազման մասին՝ նույնիսկ մյուս ռիսկային ակտիվների աճի ֆոնին։
Bloomberg-ի հավաքած տվյալների համաձայն՝ մայիսի 15-28-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ում գրանցված ֆոնդերից զուտ արտահոսքը կազմել է մոտ 2.8 միլիարդ դոլար։ Ինչպես նշվում է հոդվածում, իննօրյա արտահոսքը դարձել է ամենաերկարը՝ 2024 թվականի հունվարին ETF-ների գործարկումից ի վեր, երբ դրանք անվանվում էին Ուոլ Սթրիթի ամենահաջող դեբյուտներից մեկը։
Միջոցների արտահոսքի նոր ալիքը համընկել է բիթքոյնի շուկայի թուլացման նշանների հետ։ Անցյալ տարվա հոկտեմբերի 10-ի շուկայի փլուզումից հետո կրիպտոարժույթները դժվարությամբ են վերականգնում կորցրած դիրքերը և շարունակում են մնալ ճնշման տակ:
