Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Չինական յուանը «կգրավի» նաև Փարիզը
27/11/2013 10:54
Կիսվել

Չինական յուանը «կգրավի» նաև Փարիզը

Մոտ ապագայում Փարիզը կարող է դառնալ այն գլոբալ ֆինանսական կենտրոններից մեկը, որտեղ իրականացվում են չինական յուանով ուղղակի փոխանակումներ: Այս մասին գրում է Associated Press-ը:

Նշենք, որ ներկայում չինական յուանը չի հանդիսանում ազատ փոխարկելի արժույթ: Չինաստանի ազգային արժույթի փոխարժեքը գտնվում է երկրի կառավարության ուղղակի վերահսկողության ներքո: Միջազգային արժութային շուկայում մեկ առևտրային շրջանի ժամանակ «թույլատրվում է» յուանի փոխարժեքի տատանում՝ առավելագույնը 1%-ի չափով:

Հատկանշական է, որ Չինաստանը, որն իր արտաքին առևտրային գործառնությունները հիմնականում իրականացնում է ԱՄՆ դոլարով, այժմ ակտիվ քայլեր է ձեռնարկում, որպեսզի յուանը դառնա առավել օգտագործելի արժույթ և լայն կիրառություն ստանա արտաքին առևտրի և ներդրումային ոլորտներում:

Ըստ վերջին տվյալների՝ չինական յուանը միջազգային շուկայում առավել շատ շրջանառվող 10 արժույթների շարքում արդեն 9-րդն է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Չինաստանը և Եվրամիությունը կնքել էին խոշոր արժութային սվոփ-գործարք: Չինաստանի Ազգային բանկը Եվրոպական կենտրոնական բանկին տրամադրել էր 350 մլրդ յուան գնելու իրավունք՝ դրա դիմաց ստանալով 45 մլրդ եվրո գնելու իրավունք:

Արժութային սվոփը գործարք է, որը կողմերին պարտավորեցնում է գործարքի գործողության ցանկացած պահին կողմերից մեկի պահանջով վաճառել արտարժույթ՝ ֆիքսված փոխարժեքով:

Վերջին մեկ տարվա ընթացքում Չինաստանի Ազգային բանկը նման գործարքներ է կնքել Մեծ Բրիանիայի, Բրազիլիայի և մի շարք այլ երկրների հետ:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41