Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը
03/06/2026 17:23
Կիսվել

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Թվային տնտեսության և ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում տարածաշրջանում առաջատար Doing Digital Forum-ը և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի առաջատար ֆինթեք գագաթնաժողով UNCHAIN Festival-ը հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին: Նպատակն է ամրապնդել Հայաստանի թվային էկոհամակարգի և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի ֆինանսական նորարարական համայնքի միջև համագործակցությունը։

Գործընկերության մեկնարկը տրվել է համատեղ Փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ` հիմք դնելով երկու հարթակների միջև փորձագետների և ընկերությունների ներկայացուցիչների ներգրավմանը, գիտելիքի փոխանակմանը, համատեղ նախաձեռնությունների իրականացմանն ու  տարածաշրջանային կապերի ամրապնդմանը։

Համագործակցության շրջանակում Հայաստանը, ի դեմս Doing Digital Forum-ի, կներկայացվի հունիսի 17-18-ին կայանալիք UNCHAIN Festival 2026-ի Նորարարական հարթակում (Innovation Stage)։

Ամենամյա Doing Digital Forum-ը միավորում է բիզնեսի, պետական կառավարման, հաղորդակցության, ֆինանսների և ֆինթեք ոլորտների առաջնորդներին՝ քննարկելու թվային փոխակերպման առանցքային միտումները տարբեր ոլորտներում։

«Այսօր Հայաստանը վերածվում է տարածաշրջանային կամրջի, որտեղ հատվում են դիվանագիտությունն ու ենթակառուցվածքները՝ ձևավորելով Հայաստանի աճող դերը Եվրոպայի և Ասիայի միջև տնտեսական կապերի ամրապնդման համատեքստում։ Ժամանակակից աշխարհում, որտեղ ավանդական տնտեսական կապերը վերաիմաստավորվում են, թվային հարթակները դառնում են համագործակցության նոր շարժիչ ուժը։ UNCHAIN-ի հետ այս գործընկերությունը կարևոր քայլ է այդ կապերի ամրապնդման և Հայաստանի, Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի միջև համագործակցության, նորարարության և տարածաշրջանային աճի նոր հնարավորությունների ստեղծման ճանապարհին»,-նշել է Doing Digital Forum-ի հիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը։

2022 թվականից ի վեր Ռումինիայի Օրադեա քաղաքում անցկացվող UNCHAIN Festival-ը դարձել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտների կարևոր հանդիպման հարթակ՝ համախմբելով բանկերի, ֆինթեք ընկերությունների, կարգավորող մարմինների և ոլորտի առաջնորդների։

Գագաթնաժողովի հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքսանդրա Փոլլաքը նշում է. «Ուրախ ենք նպաստել Հայաստանի և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի միջև կապերի ամրապնդմանը և աջակցել տարածաշրջանային համագործակցության, ինտեգրման ու փոխադարձ զարգացմանը։ Որպես ֆինանսական էկոհամակարգեր ձևավորող հարթակներ՝ UNCHAIN-ը և Doing Digital Forum-ը միավորված են մեկ նպատակի շուրջ՝  կառուցել կամուրջներ գաղափարների, գործընկերությունների և տարածաշրջանային աճի համար»։

Գործընկերության շրջանակում Doing Digital Forum համայնքի անդամները հնարավորություն կունենան օգտվել UNCHAIN Festival 2026-ի մասնակցության հատուկ պայմաններից՝ անցնելով հղումով։

Ռազմավարական այս համագործակցությունը հնարավորություններ կստեղծի հայկական էկոհամակարգի ներկայացուցիչների համար՝ խորացնելու համագործակցությունը Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի ֆինանսական նորարարական համայնքի հետ և ամրապնդելու տարածաշրջանային ինստիտուցիոնալ ու գործարար կապերը։

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41