ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը 2026թ.-ի մարտին կազմել է 518․7 մլն դոլար
ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալների համաձայն ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը 2026թ.-ի մարտ ամսին կազմել է 518.7 մլն ԱՄՆ դոլար։ 2025թ. մարտի համեմատ արձանագրվել է ստացված փոխանցումների ծավալի աճ 92․2 մլն դոլարով կամ 21․6%-ով։
Ինչ վերաբերվում է ՀՀ–ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումների ծավալին, ապա 2026թ.-ի մարտին արձանագրվել է 363,448 մլն դոլար ցուցանիշ։ 2025թ. մարտի համեմատ արձանագրվել է կատարված փոխանցումների ծավալի անկում 6.88 մլն դոլարով կամ 1.9%-ով։
2026թ.-ի մարտ ամսին ֆիզիկական անձանց կողմից իրականացված փոխանցումների արդյունքում արձանագրված դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 155․2 մլն դոլար։
