Տնտեսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.00+0.50
EUR BUY - 425.00+0.00 EUR SELL - 431.00-1.00
OIL:  BRENT - 96.84-0.06 WTI - 95.12+0.43
COMEX:  GOLD - 4447.40-0.93 SILVER - 73.11-2.92
COMEX:  PLATINUM - 1879.40-2.95
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.94+0.05 EUR/GBP - 1.1603-0.21
FOREX:  EUR/USD - 1.1603-0.21 GBP/USD - 1.3417-0.33
STOCKS RUS:  RTSI - 1117.32-1.79
STOCKS US: DOW JONES - 50687.07-1.21 NASDAQ - 26853.98-0.89
STOCKS US: S&P 500 - 7553.68-0.74
STOCKS JAPAN:  NIKKEI - 68402.13+2.50 TOPIX - 3996.20+1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25633.21-1.56 SSEC - 4083.97+0.22
STOCKS EUR:  FTSE100 - 10332.30-0.40 CAC40 - 8150.42-0.71
STOCKS EUR:  DAX - 24795.94-1.31
03/06/2026  CBA:  USD - 368.52-0.01 GBP - 495.66-0.71
03/06/2026  CBA:  EURO - 428.04-1.08
03/06/2026  CBA:  GOLD - 53362+644 SILVER - 903.54+7.14
Նավթային տանկերների սեփականատերերը ռիսկի են դիմում՝ ակնկալելով Հորմուզի բացումը
04/06/2026 15:03
Կիսվել

Նավթային տանկերների սեփականատերերը ռիսկի են դիմում՝ ակնկալելով Հորմուզի բացումը

Հույն նավատերերը սկսել են նավթային լցանավերի վերատեղաբաշխումը՝ դրանք կենտրոնացնելով Պարսից ծոցի ուղղությամբ։ Նրանք ակնկալում են, որ Հորմուզի նեղուցի բացումից հետո բեռնափոխադրման սակագները կտրուկ կաճեն, գրում է Bloomberg-ը։

Capital Maritime & Trading Corp. ընկերությունն արդեն իր նավատորմի զգալի մասը տեղափոխում է Պարսից ծոցի ջրային տարածք, ինչպես նաև Հնդկաստանի և Արևելյան Աֆրիկայի ափերի մոտ։ Նպատակակետ հասնելու համար պահանջվում է երեքից հինգ օր։ Այս մասին երեքշաբթի՝ հունիսի 2-ին, Աթենքում անցկացված TradeWinds ֆորումում հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Էվանգելոս Մարինակիսը։ Իրազեկ աղբյուրի փոխանցմամբ՝ առնվազն ևս մեկ հույն նավատեր իր նավերի մի մասը տեղաբաշխել է նմանատիպ սխեմայով։

Այս մանևրները ընդգծում են Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման դեպքում հնարավոր հսկայական շահույթը։ Եվ դա՝ չնայած ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղ բանակցությունների շուրջ լիակատար անորոշությանը։

Պատերազմի ավարտից հետո Պարսից ծոց արագ մուտք գործելու ունակ ցանկացած տանկեր կարող է չափազանց մեծ արժեք ունենալ. արտադրողները ամիսներ տևած դադարից հետո կշտապեն վերականգնել արտահանումը։

Սակայն առանց բեռի նավերը ծոցի մուտքի մոտ պահելը ռիսկային է։ Որքան երկար նեղուցը փակ մնա, այնքան ավելի շատ լցանավեր կշարունակեն պարապուրդի մեջ մնալ՝ առանց եկամուտ ստանալու։

Համեմատության համար՝ եթե նույն նավերը աշխատեին ԱՄՆ-ի Մեքսիկական ծոցի երթուղիներում, կարող էին սեփականատերերին օրական մոտ 100 հազար դոլար եկամուտ ապահովել։ Սովորական պայմաններում նման եկամտաբերությունը կհամարվեր չափազանց գրավիչ։

Նեղուցի ապաշրջափակման ժամկետները շարունակում են անորոշ մնալ։ Նույնիսկ խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում նավատերերին անհրաժեշտ կլինեն հստակ երաշխիքներ, որ նավագնացության ուղին մաքրվել է ականներից։ Անցած շաբաթ Օմանը նավապետներին զգուշության կոչ էր արել, քանի որ Հորմուզի նեղուցում՝ երկրի տարածքային ջրերում, կասկածելի ական էր հայտնաբերվել։

Հակամարտության սկզբից ի վեր նավերը տարբեր եղանակներ են գտնում ջրային ուղին հատելու համար։ Շատ սեփականատերեր խուսափում են երթուղիներից, սակայն կան նաև ռիսկի դիմողներ։

Վերջին շրջանում աճում է անջատված հաղորդիչներով տարանցում իրականացնող լցանավերի թիվը, ինչին ոչ պաշտոնապես նպաստում է ԱՄՆ-ը։ Մյուս նավերը Իրանի ջրերով անցնում են միջկառավարական համաձայնագրերի հիման վրա, որոնք նախատեսում են անցման վճարների վճարում։

Մարինակիսը հայտարարել է, որ կնախընտրեր վճարել նեղուցով անցնելու համար։ Նրա դիրքորոշումը տարբերվում է մեկ այլ խոշոր հույն նավատիրոջ մոտեցումից, որը այս շաբաթ հայտարարել էր, որ առանցքային նեղուցի տարածքում վճարները երբեք ընդունելի չեն լինի։

«Կարծում եմ՝ նույնիսկ եթե դրա համար ստիպված լինենք որոշակի վճար կատարել, դա ինձ համար շատ ավելի լավ կլինի, քան փակ նեղուցը»,— ասել է Մարինակիսը։

Մերձավոր Արևելքի նավթարդյունահանող ընկերություններին պատկանող որոշ նավագնացային ընկերություններ նույնպես իրենց նավերը տեղափոխել են Հնդկական օվկիանոս։ Սակայն Bloomberg-ի տվյալներով՝ սա ավելի շուտ հարկադրված քայլ է, քան գերշահույթների հետևից գնալու փորձ։

Նավերի տեղաշարժի հետևման տվյալների համաձայն՝ սաուդյան Bahri հսկայի առնվազն վեց սուպերլցանավ արդեն ավելի քան մեկ ամիս սպասում են իրենց հերթին։

Անցած ամսվա սկզբին Frontline ընկերությունը՝ աշխարհի խոշորագույն սուպերլցանավերի սեփականատերերից մեկը, գնահատել էր, որ ընդհանուր առմամբ մոտ 55 նավ գտնվում է սպասման ռեժիմում։

03/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.52
-0.01
Եվրո (EUR)
428.04
-1.08
Ռուբլի (RUR)
4.9908
-0.0721
Լարի (GEL)
138.32
-0.05
53362
+644
Արծաթ
903.54
+7.14