Պետությունը կփոխհատուցի սահմանամերձ բնակավայրերի սովորողների ուսման վճարը
Կառավարությունը հաստատել է ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու կարգը:
Կառավարությունից հայտնում են, որ այս նոր կարգի համաձայն՝ նման հաստատություն ընդունված սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի ուսանողների ուսուցումը կկազմակերպվի նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ:
Կառավարությունում վստահ են, որ այս որոշումը կրթության հասանելիությունը աղքատության հաղթահարման արդյունավետ բաղադրիչներից է: