Բիզնես

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.00+0.00
EUR BUY - 426.00+1.00 EUR SELL - 431.00+0.00
OIL:  BRENT - 95.45-1.44 WTI - 93.16-2.06
COMEX:  GOLD - 4434.40-0.29 SILVER - 73.78+0.92
COMEX:  PLATINUM - 1880.10+0.04
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.95+0.01 EUR/GBP - 1.1613+0.09
FOREX:  EUR/USD - 1.1613+0.09 GBP/USD - 1.3423+0.04
STOCKS RUS:  RTSI - 1093.91-2.10
STOCKS US: DOW JONES - 51561.93+1.73 NASDAQ - 26830.96-0.09
STOCKS US: S&P 500 - 7584.31+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 66588.12-1.31 TOPIX - 3949.09-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24961.95-1.15 SSEC - 4027.74-0.74
STOCKS EUR:  FTSE100 - 10360.32+0.27 CAC40 - 8244.29+1.15
STOCKS EUR:  DAX - 24944.95+0.60
05/06/2026  CBA:  USD - 368.54-0.05 GBP - 496.57+0.93
05/06/2026  CBA:  EURO - 428.98+0.27
05/06/2026  CBA:  GOLD - 53284+614 SILVER - 870.65-10.37
Firebird-ի ԱԲ մեգանախագիծը մտնում է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ
05/06/2026 16:36
Կիսվել

Firebird-ի ԱԲ մեգանախագիծը մտնում է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

  • Firebird-ի ԱԲ մեգանախագիծը, որը Հայաստանը հաստատում է որպես Կովկասի տարածաշրջանի առաջատար ԱԲ գերհամակարգչային կենտրոն, անցնում է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ
  • Firebird-ի եռափուլ ընդլայնման ռազմավարությունը նախատեսում է, որ NVIDIA Blackwell և Vera Rubin GPU-ների ընդհանուր թիվը մինչև 2027 թվականի ավարտը կգերազանցի 100 000-ը

Firebird-ը հայտարարում է Հայաստանում իր արհեստական բանականության մեգանախագծի առաջին փուլի կառուցման և սարքավորումների տեղակայման վերջնական փուլի մեկնարկի մասին՝ արձանագրելով տարածաշրջանի ԱԲ ամենահավակնոտ ենթակառուցվածքային նախագծի գործարկման կարևորագույն հանգրվանը։

Հրազդանի մոտակայքում՝ 200 000 քառակուսի մետր ընդհանուր տարածքում տեղակայված AI գործարանի առաջին փուլի կառուցումն այժմ մոտենում է ավարտին։ Գործարկումից հետո կենտրոնում կաշխատի ավելի քան 6000 NVIDIA Blackwell GPU, որոնք 18 մեգավատտ ընդհանուր հզորությամբ կապահովեն մինչև 110.6 էքսաֆլոպ արհեստական բանականության հաշվողական (FP4 Tensor) հզորություն։ Այս ցուցանիշների շնորհիվ նախագիծը դառնում է ԱԲ տվյալների խոշորագույն կենտրոնը տարածաշրջանում։

«Հայաստանի չափերի երկրի համար նման մասշտաբի ենթակառուցվածք ստեղծելն ընդամենը մի քանի տարի առաջ անիրատեսական կթվար։ Այսօր, այս համալիրում, հպարտությամբ արձանագրում եմ՝ առաջին հայտարարությունից ընդամենը տասն ամիս անց մենք մտնում ենք նախագծի եզրափակիչ փուլ՝ մի նախաձեռնության, որը հիմք է դնելու Հայաստանի նոր տեխնոլոգիական տնտեսությանը։ Արհեստական բանականությունն արագորեն վերածվում է աշխարհի ամենակարևոր ռազմավարական ռեսուրսի, և այն երկրները, որոնք այսօր համարձակ ներդրումներ են կատարում արհեստական բանականության հաշվողական ենթակառուցվածքներում, վաղը կսահմանեն խաղի կանոնները համաշխարհային նորարարության ոլորտում։ Այս նախագծով Հայաստանը ձեռք է բերում ոչ միայն այդ ապագային մասնակից դառնալու, այլև աշխարհի առաջատար տեխնոլոգիական պետությունների հետ հավասար պայմաններում մրցելու իրական հնարավորությունը»,-ասել է Firebird-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։

Մեգանախագիծը կապահովի այն հաշվարկային հզորությունները, որոնք անհրաժեշտ են ԱԲ առաջատար համակարգերի մշակման, լայնածավալ գիտական հետազոտությունների, բարդ ինժեներական մոդելավորման, ռոբոտատեխնիկայի, ավիատիեզերական և կենսաբժշկական տեխնոլոգիաների, կորպորատիվ հաշվողական խնդիրների, ինչպես նաև հաջորդ սերնդի խելացի հավելվածների համար։

Հաշվարկային հզորության առավելագույն խտությունն ու էներգաարդյունավետությունն ապահովելու նպատակով ԱԲ տվյալների կենտրոնում ներդրվել են Vertiv Holdings Co.-ի ջրային և օդային սառեցման առաջատար համակարգեր, ինչպես նաև Schneider Electric-ի էներգամատակարարման ենթակառուցվածքները, որոնք նախատեսված են կենսական նշանակության ԱԲ համակարգերի անխափան շահագործման համար։ Ջրային հովացման համակարգն աշխատում է փակ ցիկլով և, տեխնիկական բնութագրերի համաձայն, ջրի փոխարինում պահանջում է ընդամենը մի քանի տարին մեկ անգամ։

Կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը ապահովում է Team Telecom Armenia-ն՝ տարածաշրջանում եզակի, հաջորդ սերնդի (NGN) օպտիկամանրաթելային ցանցի միջոցով և մինչև 1 Տերաբիթ/վայրկյան թողունակություն՝ պահանջարկի աճին համընթաց ընդլայնման զգալի հնարավորությամբ։

Նախագծի առաջին փուլում ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 500 միլիոն ԱՄՆ դոլար։ Երկրորդ փուլի ավարտին ընդհանուր ներդրումները կհասնեն շուրջ 4 միլիարդ դոլարի, իսկ ենթակառուցվածքին կավելանա ավելի քան 41 000 GPU, ինչը Հայաստանը կդասի ԱԲ հաշվարկային հզորությամբ աշխարհի հինգ առաջատար երկրների շարքին։

Առաջին փուլի գործարկումը նախատեսված է 2026 թվականի հուլիսին։ Firebird-ի եռափուլ ընդլայնման ռազմավարության շրջանակում նախատեսվում է, որ մինչև 2027 թվականի ավարտը նախագծի GPU-ների ընդհանուր քանակը կգերազանցի 100 000-ը՝ NVIDIA Blackwell և Vera Rubin տեխնոլոգիաների հիման վրա՝ էլ ավելի ամրապնդելով Հայաստանի դիրքը արհեստական բանականության դարաշրջանում։

05/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.54
-0.05
Եվրո (EUR)
428.98
+0.27
Ռուբլի (RUR)
5.0046
+0.0431
Լարի (GEL)
138.38
+0.02
53284
+614
Արծաթ
870.65
-10.37